Վերջին մի քանի օրերն իրապես ծանր էին իշխանությունների համար և սա օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադառնում է քաղաքական վերջին զարգացումներին և իր՝ նախկինում հնչեցրած մի շարք հորդորներին: Գրառում ամբողջությամբ՝ ստորև.
«Դե ինչ, շատ կուզենայի շնորհավորել բոլորիս օրվա տոնի կապակցությամբ, սակայն «շնորհավորում» եմ բոլորիս այն կապակցությամբ, որ Նոր Հայաստանում իշխանությունները ձգտում են ձևավորել մի նոր քաղաքական ենթամշակույթ, որում «իշխանություն» նշանակում է «հեղափոխական սակրալ լիգա», իսկ «ընդդիմությունը» և «ընդդիմախոսությունը» որակվում է «հիբրիդային հեղաշրջման փորձ»:
Ավիացիայում մի տերմին կա, որը կոչվում է штопор: Դա այն կրիտիկական թռիչքային իրավիճակն է, երբ ինքնաթիռը անկառավարելի սպիրալաձև արագ անկման մեջ է գտնվում և հատում է այն կետը, երբ որևէ գործողությամբ այլևս հնարավոր չէ խուսափել ինքնաթիռի կործանումից: Վերջին մի քանի օրերն իրապես ծանր էին իշխանությունների համար: Սա իշխանությունների՝ իմ կողմից սպասելի օրգանական ֆիասկոներից երևի թե ամենախոշորն էր: Այժմ նրանք մոտենում են քաղաքական штопор-ին:
Շուրջ երկու տարվա մի շարք հորդորները, վերապահումները շատ են եղել և ունեցել են բացառապես տագնապային հիմքեր: Գիտեմ՝ շատերը գնահատել են այդ նկատառումներս «ձայն բարբառո անապատի», մյուսները, թերևս, համաձայնվել են, երրորդները պահել են իրենց իշխանության անգիտակից աջակիցների ամենացածր որակների դրսևորմամբ: Սակայն հորդորներիս հիմքում ոչ թե իշխանությունների անձնական քաղաքական հաջողության ցանկությունն է եղել, այլ իմ երկրի քիչ թե շատ չձախողվելու և անդառնալի սխալներից խուսափելու ցանկությունը:
Իշխանությունների սրընթաց штопор-ը ևս իմ երկրի, այսինքն իմ շահերից չի բխում:
Փոխվե՛ք վերջապես, եթե արդեն ընկալում եք փոխվելու օրհասական անհրաժեշտությունը հենց Ձեզ համար: Հակառակ դեպքում ոչ միայն Ձեր կողքին ոչ ոք չի մնա, այլև այդ штопор-ից ձեր օպոնենտները Ձեզ չեն կարողանա փրկել նույնիսկ մեծ ցանկության դեպքում:
Իմ արժեհամակարգով և քաղաքական ընկալումներով ես պետականամետ եմ և համարում եմ, որ իրական ժողովրդավարական և մրցունակ պետություն, կայուն և արժեքահենք հասարակություն ունենալու գրավականը մանիպուլացված և ներքին մաղձերով առաջնորդվող ամբոխի և ամբոխավարների ավտոկրատիայի հաստատման անթույլատրելիությունն է»:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...