Իշխանություն դարձած ապաքաղաքական զանգվածին թշնամի է պետք
Հոգեբանության մեջ բացահայտված մի երևույթ կա։ Մարդկանց հեշտ է միավորել թշնամու դեմ՝ միասնության համար թշնամու կերպար է պետք։ Մյուս կողմից՝ կոնֆլիկտի մեջ գտնվող հասարակությունը հեշտ կառավարվող է։ Բացասական էմոցիաների միջոցով ավելի հեշտ է վերահսկել մարդկանց, քան դրական նպատակների շուրջ համախմբելով։
Պարզունակ ավանտյուրիստներն արդյունքի հասնելու համար ընտրում են հեշտ ճանապարհը։ Պոզիտիվ նպատակների համար մարդկանց կարող են համախմբել ավելի բարդ ու խորը պատկերացումներ ունեցող անձինք։
Իշխանություն դարձած ապաքաղաքական զանգվածին թշնամի է պետք, այլ կերպ իրենց ներկայիս կարգավիճը հիմնավորել չեն կարող՝ իրենց գոյությունը դառնում է անիմաստ։ Միայն գործող վարչապետն է կարող նրանց տալ ու պահպանել այն, ինչն ունեն, այսինքն ապահովել հասարակության պառակտումը։
Առանց թշնամանքի գոյության՝ գործող կառավարությունը կտապալվի, իսկ գործող խորհրդարանը՝ կփլուզվի, որովհետև բացի Ընդդեմից, որևէ Հանուն գաղափար չունեն։ Երբ փոխադարձ ատելության դոզան նվազում է, Նիկոլի մոտ պանիկա է սկսվում։ Նա պետք է միշտ մի նոր օբյեկտ գտնի, որին պետք է մերժել։
Բավական է, որ մենք դադարենք միմյանց ատել, միանգամից քաղաքական խորքային փոփոխություններ կսկսվեն ու ոչ մի Գրիչ, ոչ մի Լայվ չի փրկի գործող իշխանությանը՝ անգամ խոսելու թեմա չեն ունենա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...