Պեսկով. Պուտինը պատրաստ է Մաքրոնի հետ քննարկել Ուկրաինայի հարցը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 29-ին, Փարիզում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ հանդիպմանը, պատրաստ է քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցը։
«Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Մաքրոնի հետ, եկող երկուշաբթի, մայիսի 29–ի հանդիպման ընթացքում ուկրաինական հարցի հնարավոր քննարկմանը, ապա Պուտինի դիրքորոշումը հստակ է. նախագահը հետեւողականորեն առաջ է քաշում այդ ներուկրաինական խնդրի կարգավորման անհրաժեշտության հարցը, եւ գտնում է, որ այս պահին զինանոցում առկա կարգավորման միակ գործիքը «Մինսկյան պայմանավորվածություններն են»– հայտարարել է Պեսկովը։
Նրա խոսքերով, Պուտինը նաեւ հանդես է գալիս աշխատանքի շարունակման օգտին «նորմանդական ձեւաչափով» (Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, Ուկրաինա) եւ «եւ բավական վատատեսորեն է գնահատում «մինսկյան պայմանավորվածությունների» իրականացման շրջանակներում՝ Ուկրաինական կողմի ցուցաբերած ներկա դինամիկան»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս