Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին․ Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․
«STOP
Երեկ, սիրո եւ հանդուրժողականության աննախադեպ այս մթնոլորտում, ոմն ավագանի, ում ձայնը, պարզվեց, մինչ այս որեւէ մեկը չէր լսել, «ֆաս» հրահանգ տվեց Հրայրի երեխայի վրա։ Ու ինձ համար կարեւոր չի թիրախ ում են դարձնում՝ Նիկոլի աղջկա՞ն, իմ աղջկա՞ն, թե Հրայրի կամ այլ մեկի երեխային։
Էդ «ֆաս» տվողը էնքան վստահ է եղել, որ ամեն օր պարարտորեն ջրվող էս ատելության գաղջում հաստատ լինելու են իր «ֆասից» ոգեւորված նախակենդանիներ, որ անցնելու են գրոհի, էնքան վստահ է եղել, որ ատելության էս պարահանդեսում ինքը մենակ չի, որ հպարտ «քսի» է տվել։
Լավ է, որ այս անգամ թիմը ադեկվատ արձագանքեց ու սա երեւի թե ոնց պատահակսն հայտնվել է, էդպես էլ կանէանա։Բայց դրանից մենք էս խնդիրը չենք լուծելու, քանի դեռ կան գործիչներ, ովքեր համառորեն «աչոկ» են հավաքում հանրության մի հատվածի ամենացածրակարգ բնազդների եւ իմպուլսների վրա։
Ջինը շշից այլեւս բաց է թողնված ու միայն ժողովուրդը, ով միշտ, ամենասահմանային պահերին կարողացել է սթափվել, էս ատելության գեներացիան կարող է կանգնեցնել։Սիրելիներս, հարազատներս, թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն ու ուղղորդեն արդեն ընտանիքի ու երեխաների վրա։Վսղը այդ երեխայի տեղում կարող է լինել ձեր զավակը։Մերժեք ատելությունը, նեգատիվն ու չարությունը։Ես հավատում եմ ձեր հավաքական իմաստնությանն ու բարությանը»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...