Արարատի մարզպետի ցնցող գրառումը. Ոսկետափցիները պահանջել են սպանել Սերժ Սարգսյանին, բայց Նիկոլ Փաշինյանը հերոսաբար մերժել է առաջարկը
Մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել թիմ, ծրագիր, վերահսկողություն բանաձևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Ուղիղ 4 տարի առաջ իմ գաղափարակից ընկերների՝ Հակոբ Սիմիդյանի, Նիկոլ Փաշինյանի և Զավեն Մարգարյանի հետ շրջում էինք Արարատի մարզի համայնքներով և մեր քաղաքացիներին ներկայացնում ՔՊ կուսակցության ծրագրերը, մեր առաջիկա անելիքները, կարճ ասած՝ կուսակցաշինության գործով էինք զբաղված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«Հիշում եմ, Ոսկետափում հավաքված մեր հայրենակիցները պահանջում էին օր առաջ, թեկուզ քաղաքական սպանության միջոցով ազատվել Սերժ Սարգսյանից, բայց Նիկոլ Փաշինյանը նրանց համբերատար համոզում էր, որ դա չէ ճիշտ ուղին, այլ պետք է համակարգային փոփոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, իսկ եթե չստացվի, ապա հնարավոր է ժողովրդի ցանկությունը իրականացնել և գործող իշխանություններից ազատվել ոչ բռնի, թավշյա հեղափոխության միջոցով։
Հենց այդ տարի աշնանը Նոր Կյանք համայնքի ղեկավարի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակով մենք բոլորին ապացուցեցինք, որ նախկինում անհնարին թվացողը հնարավոր է, եթե կարողանում ես ճիշտ կիրառել թիմ, ծրագիր, վերահսկողություն բանաձևը։
Այս ամենը լուրջ կարծրատիպ կոտրեց մեր քաղաքական իրականության մեջ, և ճանապարհ բացեց դեպի 2018թ. պատմական իրադարձություններ, որին ընդառաջ մենք հաստատ քայլերով գնում էինք»,-նշել է նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ