Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում․ քաղաքագետ
Հայաստանում «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«15-րդ դարում Անգլիայում սկսվում է Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմը: Այն տևում է մոտ 30 տարի տարի:
Պատերազմի ընթացքում, ըստ որոշ գնահատականների, զոհվում է Անգլիայի արիստոկրատիայի մոտ 80%: Ընդհանուր առմամբ զոհվածների թիվը հասնում է մոտ 180 000-ի, իսկ Անգլիայի բնակչությունն ընդամենը մի քանի միլիոն էր: Այդ քաղաքացիական պատերազմում «իզմե» չկային, պայքարը գահի համար էր ընթանում։ Անգլիան, մշակութային առումով, այն ժամանակ Եվրոպայի ամենահետամնաց երկրներից էր:
Արդյունքում, երկու կողմերն էլ պարտվում են և գահին է բարձրանում նոր դիմաստիան՝ Թյուդորները, որոնք արյունակցական կապ ունեին երկու կողմերի հետ՝ Լանկաստերների ու Յորքերի։
Թյուդորները խորհրդանիշում հայտնվեցին միաժամանակ կարմիր և սպիտակ վարդերը, դա միասնության խորհրդանիշն էր։
Թյուդորների ժամանակ Անգլիայի վերնախավը կարողացավ գալ համաձայնության ու այդ համաձայնությունը ոչ միայն իշխանության լեգիտիմությանն էր վերաբերվում, այլև անհրաժեշտ ռեֆորմներին, որից հետո սկսվեց Անգլիայի զարգացումը, հատկապես իրավական գիտակցության և կառավարման ռացիոնալության առումով։
Գիտությունն և մշակույթը սկսեցին զարգանալ, իսկ նոսրացած արիստոկրատիայի շարքերը լրացրեցին հարուստ բյուրգերները, որոնք գնում էին տիտղոսներ ու ունեին ռացիանոլ, բիզնեսմեններին բնորոշ ռացիոնալ մտածողություն։ Դա ժամանակակից Բրիտանիայի սկիզբն էր։
Հայաստանում նույնպես «իզմեր» չկան, կան ինքնանպատակ սևերի ու սպիտակների անգաղափար բաժանում։ Վեճը իշխանության հարցի շուրջն է, մնացածը դեմագոգիա է։ Մի մասը ցանկանում է հավերժացնել իր իշխանությունը, իրականացնել սեփականության վերաբաշխում, մյուսը՝ պահպանել ունեցածը։ Դա հանգեցնելու է մեծ արյան։
Երկու կողմն էլ չեն գիտակցում նոր հարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը։ Երբ հանրության վերնախավը չի կարողանում գալ համաձայնության, նման երկիրը չի կարող ապագա ունենալ։
Իրականում համաձայնության գալու են և համաձայնությունը լինելու սեփականության իրավունքի, քաղաքականության խաղի կանոնների շուրջը, որը ամրացվելու է իրավական հարթությունում։ Խնդիրը այն գինն է ու ժամանակը, որը անհրաժեշտ է լինելու այդ համաձայնության գալու համար։ Հիմա դեռ կարելի է դրա համար փոքր գին վճար»,-նշել է նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ