Պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես «պաչել Փաշինյանի աջը». Գագիկ Համբարյան
Պարոն Փաշինյանի նյարդային անդրադարձը ՍԴ նախագահին ավելի շատ ինձ համոզեց նրանում, որ պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես "պաչել Փաշինյանի աջը" և հիմա ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Կոռումպացված ռեժիմից ում հետ է մեծ հաճույքով համագործակցում Փաշինյանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կապանյան ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և հատկապես իր ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև հարաբերություններին...
Պարոն Փաշինյանը բացահայտեց, որ իբր թե 2018 թ-ի մայիսից սկսած պարոն Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն, որը նա մերժել է... "Կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ո՛չ ունեցել եմ, ո՛չ ունեմ, ո՛չ էլ կունենամ...",-խրոխտ հայտարարեց պարոն վարչապետը...
Ծիծաղելին ու զավեշտալին այն է, որ պարոն Փաշինյանի կարծիքով` "Աշխարհը չոփով է ծածկված " և Հայաստանի հասարակությունը բացարձակ անտեղյակ է, թե իր բնութագրմամբ նախորդ "կոռումպացված ռեժիմի " որքան ներկայացուցիչների հետ է նա մեծ հաճույքով համագործակցում և նախորդ ռեժիմի ներկայացուցիչներն ինչ գին են վճարում իրեն այդ ամենի համար...
Հետաքրքիր է, ի՞սկ պարոն Փաշինյանն ինչպես կբացատրի, օրինակ՝ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ նրա սերտ համագործակցությունը...Կարո՞ղ է պարոն վարչապետը մոռացել է, թե ինչեր էր նա ասում պարոն Դավթյանի հասցեին և ինչ մեղադրանքներ էր ներկայացնում նրան ԱԺ ամբիոնից ու իր ընտանեկան թերթի էջերից... Չլինի պարոն Փաշինյանը մտածում է, որ հասարակությունը մոռացել է, թե ինչպես էր պարոն Դավթյանը ԱԺ բերել իրեն պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու պահանջը... Ի՞նչ տեղի ունեցավ, որ նախորդ իշխանությունների շահերը սպասարկող Դավթյան Արթուրը հանկարծ դարձավ պարոն Փաշինյանի "սրտի" դատախազը... Պատասխանը բոլորին է հայտնի...
Հետաքրքիր է նաև, թե ինչպես կբացատրի պարոն Փաշինյանը նաև իր կառավարությունում Ֆելիքս Ցոլակյանի ներկայությունը՝ մի մարդու, ով հլու-հնազանդ ծառայել և շատ բարձր ու ազդեցիկ պաշտոններ է զբաղեցրել Քոչարյանի և Սարգսյանի իշխանությունների ժամանակ...
Կարող եմ տասնյակներով շարունակել այն բարձրաստիճան գործիչների ցուցակը, որոնք մեծ հաճույքով ծառայել են և՛ նախորդներին, և՛ հիմա՝ ներկաներին...
Պարոն Փաշինյանի նյարդային անդրադարձը ՍԴ նախագահին ավելի շատ ինձ համոզեց նրանում, որ պարոն Թովմասյանը հրաժարվել է շատերի պես "պաչել Փաշինյանի աջը" և հիմա ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են հենց այդ հանգամանքի հետ...»,- գրել է նա:


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...