Փարիսեցիությո՞ւն, ցինի՞զմ, անձի երկվությո՞ւն, թե՞ բոլորը միասին
Փաշինյանն իր հերթական երկարաշունչ ասուլիսի ժամանակ պնդեց, որ կեղծվել են, մասնավորապես, 1996–ի նախագահական ընտրությունները։
Երկու հարց այս կապակցությամբ.
1. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները, ապա ինչո՞ւ, իր ոճին հավատարիմ, քրեական գործեր չի հարուցում և իրավական առումով չի անդրադառնում ընտրակեղծիքներին, դրան հաջորդած ծեծ ու ջարդին, քաղաքական հետապնդումներին, վայրագություններին և այլն։ Չէ՞ որ դասական առումով սահմանադրական կարգի տապալում տեղի է ունեցել հենց 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին կան ոչ միայն քաղաքական գործիչների (այդ թվում՝ տերպետրոսյանական թիմի կարկառուն ներկայացուցիչների), այլ նաև միջազգային կառույցների (մասնավորապես՝ ԱՄՆ պետդեպի) վկայությունները և գնահատականները։
Ի դեպ, և՛ 1996–ից, և՛ դրան հաջորդած մյուս ընտրություններից հետո տեղի ունեցած քաղաքական զարգացումների արդյունքում եղել են ֆիզիկապես տուժած քաղաքացիներ (մահվան ելքով կամ առողջության վնասումով), բայց վարչապետը պետբյուջեի հաշվին գումարներ է վճարում միայն 2008–ի հետ կապված մարդկանց։ Ինչո՞ւ է այդպես ստացվում։ Ներքուստ սեփական մեղքի զգացո՞ւմ ունի նա։ 2008–ին տուժածներն ավելի՞ հավասար են, քան մյուսները։
2. Եթե Փաշինյանը համոզված է, որ կեղծվել են 1996–ի նախագահական ընտրությունները, ապա ինչպե՞ս էր Տեր–Պետրոսյանին աջակցում 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ և ինչպե՞ս էր մարտի մեկին ղեկավարում փողոցային անկարգությունները՝ հանուն «չարիքի իշխանության» վերականգնման։ Չէ՞ որ, ինչպես ինքն է սիրում ձևակերպել, ժողովրդից գողացած քվեներին առնչվող հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»