Թրամփը կպահպանի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ի պատասխան նախագահական ընտրություններին Մոսկվայի ենթադրյալ միջամտության, կպահպանի 2016 թվականին Ռուսաստանի դեմ Բարաք Օբամայի սահմանած պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է WSJ-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյային։
Պարբերականը հաղորդում է, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 2014 թվականին Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի ու դաշնակիցների սահմանած պատժամիջոցները կպահպանվեն։ Սակայն Թրամփը հնարավոր էր համարում 2016 թվականին Օբամայի սահմանած պատժամիջոցների չեղարկումը, երբ ամերիկյան հետախուզությունը Մոսկվային մեղադրեց կիբերհարձակումների մեջ՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու նպատակով:
WSJ-ն նշում է, որ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Գերի Քոնն այսօր հայտարարել է, թե Թրամփը դեռ չի կողմնորոշվել հակառուսական պատժամիջոցների հարցում։ «Նա շատ տարբերակներ ունի»,- ասել է Քոնը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս