Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասին Ուկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառով ՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահին Միացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասին Բուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջին Գործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներ Մասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշը ԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. Զախարովա Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով Բելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի Երևանում

Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿԱրևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանումԱյսուհետ անգամ մանկապարտեզներում երեխաները ՀՀ օրհներգը պետք է կատարեն կենդանի, հոտնկայս և աջ ձեռքը կրծքինՁմեռային օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչԻրանում հույս են հայտնել ԱՄՆ-ի հետ գործարքի շուրջ երկխոսության գոհացուցիչ արդյունքի վերաբերյալGallup-ը 88 տարվա ընթացքում առաջին անգամ չի հետևի ԱՄՆ նախագահի վարկանիշինԱստղագետ Վլադիմիր Հայրապետյանը՝ ՆԱՍԱ-ի Goddard Center Director’s Award-ի դափնեկիրԵրբ և ինչպես պետք է հնչի ՀՀ օրհներգը. կառավարության նոր որոշումըԵրդվյալ ատենակալները Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջԱռաջնորդների գործը հասարակության վերքերը բուժելն է․ ՓեզեշքիանՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Աշխարհ

Էրդողանի մուտքը ԱՄն կարող է արգելվել (Տեսանյութ)

Ամերիկայի Ձայն

Միացյալ Նահանգները պետք է կոշտ արձագանք տա Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության աշխատակիցների գործողություններին ԱՄՆ-ի մայրաքաղաքում, Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին հայտարարել են ԱՄՆ-ի կոնգրեսականները:

«Ձերզ նման մարդիկ Միացյալ Նահանգներում այլեւս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում», – Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված այս խոսքերով բացեց Կոնգրեսի լսումները ԱՄՆ-ի կոնգրեսական Դեյնա Ռոռաբահերը: Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկում էին մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ ՝՝տեղի ունեցած հանցագործությունը՛՛, որի ընթացքում, կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա.

«Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամոֆաշիզմ սեփական երկրում, եւ դառնալ գլխավոր ֆաշիստ»:

Կոնգրեսական Ռորաբահերի կոչը միանշանակ էր՝ Էրդողանն այլեւս երբեք չպետք է Միացյալ Նահանգներ հրավիրվի.

«Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում ենք մենք, ավելին, նա սեփական ժողովրդի թշնամին է»:

Լսումների ընթացքում կոնգրեսական Սիսիլինին ընդգծեց, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները, իսկ կոնգրեսական Շերմանն անվանեց տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում.

«Մինչեւ չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկենք Թուրքիայի հետ նրանց հուզող խնդիրները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը հայտարարության մեջ նշել էր, որ թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել Էրդողանի անվտանգության պահպանման նպատակով: Կոնգրեսական Շերմանի խոսքով սակայն տեսագրություն ապացուցում է, որ Ռեջեփ Էրդողանին որեւէ վտանգ չէր սպառնում հեռավոր տարածության վրա հավաքված շուրջ 10 խաղաղ ցուցարարներից.

«Դեսպանի հայտարարությունը սուտ է, որը փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան, եւ նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»:

Լսումների հրավիրված տուժածներն ու փորձագետները ներկայացրեցին տեղի ունեցածի պատկերը: Մասնավորապես, Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կարծիքով, հարձակումը սկսվեց անսպասելի, կարծես՝ հրամանով.

«Երբ ոստիկանները հրահանգում էին նրանց կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրամանները բացարձակապես, մի բան որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»:

Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոս, նախկին դատախազ Ռութ Վիջվուդն իր կողմից խորհուրդ է տվել արդեն հիմա հետաքրքրվել, թե որտեղ է Էրդողանը պահում իր միջոցները, քանի որ եթե տուժածները քաղաքացիական հայցով դիմեն ամերիկյան դատարաններ եւ հաղթեն դատերը ապա հնարավոր կլինի այդ միջոցները սառեցնել՝ տուժածներին փոխհատուցում վճարելու նպատակով:

Ամփոփելով լսումները կոնգրեսական Թեդ Փոն նշեց, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ եւ միանշանակ.

«Մեր ուղերձը աշխարհի բոլոր բռնակալներին պետք է լինի մեկը՝ մի վնասեք Ամերիկայի քաղաքացիներին եւ նրանց սահմանադրական իրավունքներին, հակառակ դեպքում կզղջակ այն օրվա մասին, երբ դա արեցիք»: