Ով է «Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում կրակոցներ արձակած քաղաքացին Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Թորոսյանն է: Նշենք, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2 մասի 2-րդ 3-րդ եւ 7-րդ կետով (պատանդ վերցնելը. 2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, 3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով, 7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը. 1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 23-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրի ներսում կրակոցներ են հնչել։ Այնտեղ գտնվող անձանց տարհանում էին, և դեպքի վայր էին ժամանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ԱԱԾ աշխատակիցները՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկային։ Այնուամենայնիվ, դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության աշխատակիցները։


















































«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին
Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան
Սցենարիստին փոխեք, ամոթ է
Իրական ու ֆեյք հայհոյանքից մինչև ավտոմատի կրակահերթ
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները