Հորը բենզին է ներարկել եւ դատապարտվել ազատազրկման
Հորը սխալ ներարկելու եւ անզգուշությամբ մահ պատճառելու համար 1 տարվա ազատազրկման դատապարտված Կարինե Հովհաննիսյանի պաշտպանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Փաստաբանը պահանջում է բեկանել առաջին ատյանի կայացրած որոշումն ու նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել կամ գործը հետ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարինե Հովհաննիսյանը հորը ցավազրկող դեղամիջոցներ ներարկելու ժամանակ ցավազրկող դեղամիջոցներ լիցքավորելու հետ միասին լիցքավորել է նաեւ հոր ներկայացմամբ եւ պահանջով բնակարան բերված ապակյա` առանց պիտակի սրվակում բաց վիճակում գտնվող, սուր հոտ ունեցող լուծույթ։ Կարինեն այն ներարկել է հորը։ Փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ այդ լուծույթը հանդիսացել է բենզին, որի ազդեցության ֆոնի վրա առաջացած ինֆարկտից տղամարդը մահացել է:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս