Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ
Կարծիք

Կառավարությունն ընդդեմ տեղական մսի և կաթի արտադրության. գյուղացիությունը մնաց անպաշտպան

Սպանդանոցի պահանջը առաջացել է էն պահից, երբ Սովետի փլուզումից հետո վերացրին սպանդանոցները, պետությունը հրաժարվեց գյուղատնեսությանը աջակցելու գործառույթից, և գյուղացիները իրենց ջանքերով ու ճիգերով սկսեցին անասնապահություն զարագացնել։ Սպանդանոցները և՛ որպես սանիտարական անհրաժեշտություն, և՛ որպես գյուղացիներին աջակցություն պարտավոր էր կառուցել պետությունը և մորթը կազմակերպելով օգնել գյուղացիներին և ոչ թե ստեղծել մասնավոր օղակներ, որ գռփեր նրանց չարչարանքով աշխատած կոպեկները։

Էն, ինչ անում է Փաշինյանի կառավարությունը, շարունակութույունն է մասնավորեցման նեոլիբերալ քաղաքականության՝ ևս մի մասնավոր օղակ է ստեղծում, որ գյուղացիների հաշվին հարստանան, գյուղացիներին պարտադրում է մասնավոր սպանդանոցներում իրենց անասունը մորթել տալ, այսինքն՝ որ գյուղացիների վրա ինչ-որ մասնավոր անձինք փող շինեն։

Գյուղացիական բողոքների նկատմամբ վարչապետի կոմպրոմիսն այն է, որ մինչև հուլիսի մեկը աջակցի, որ էլի ինչ-որ մասնավոր սպանդանոցներ ստեղծվեն, այսիքն՝ ոչ թե գյուղացիներին է ձեռք մեկնում, այլ նրանց, ովքեր նրանց հաշվին հարստանալու են։

Ինչ է լինելու այս ամենի արդյունքը՝ տեղական մսի արտադրությունը նվազելու և տեղը զիջելու է դրսից բերված մսի՞ն, ինչպես մի գյուղացի էր ասում՝ էս օրենքը հետաձգեք մինչև աշուն, որ անասունս աճի, մորթեմ, ծախեմ գնամ էս երկրից։

Նույնն էլ կաթի ոլորտում․ ով շփվել է կաթ արտադրողների հետ, գիտի, որ դրսից էժան կաթի փոշի է ներմուծվում, որի պատճառով գյուղացիների արտադրած բնական կաթը չի իրացվում։ Ընկերս 30 տարի անասնաբուծությամբ է զբաղվում, 30 տարի լույսը չբացված աշխատում է մինչև մութն ընկնելը, իր չարչարանքների արդյունքն է ընդամենը 25 կովը, որ կթում, վաճառում էր կաթի գործարաններին։ Արդեն երկար ժամանակ է՝ չի կարողանում իրացնել, էժան փոշին մրցակցության մեջ հաղթել է նրա բնական կաթին, գործարանները նրա թարմ կթած կաթի փոխարեն էժան կաթի փոշի են առնում։ Ասում էր, որ էսպես գնա, որ ներքին արտադրողին պետությունը չպաշտպանի, տեղական կաթնարտադրությունը ուղղակի կվերանա։ Ընկերս դաշնակցական է, ասում էի՝ Դաշնակցությանը դիմի, որ էս հարցը բարձրացնեն։

Երեկ ԱԺ֊ում պատգամավորներից մեկը այս հարցը ուղղեց կառավարությանը, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ թե գիտեք, Հայաստանում հոլանդական տեխնոլոգիայով պանիր են արտադրում, և դրսից բերում են բարձրորակ փոշի, տեղական կաթը չեն կարող օգտագործել, քանի որ կեղտոտ է, մեջը թրիք է ընկնում։

Հայաստանի կաթը իր որակով աշխարհում լավագույններից է. այլ երկրներում կովերին տալիս են հիմնականում ինչ-որ արտադրական սնունդ, իսկ Հայաստանի կաթնատուները սնվում են ալպիական լեռնային խոտով, բազմաթիվ գյուղացիներ էլ շատ գրագետ, բարեխիղճ և սանիտարական կանոնները պահելով են կթում, կաթն էլ հատուկ ստերիլիզացվում է արտադրությունից առաջ։

Իսկ Փաշինյանը ուղղակի թքեց հարյուրավոր անասնապահների երեսին՝ ի շահ փոշի ներկրողների։
Այս պատկերի ցավալին ոչ միայն էն է, որ գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած անձը թքողական վերաբերմունք ունի գյուղացիական չարչարանքի նկատմամբ, նրանց շահերի դեմ որոշումներ է հանում, այլ էն, որ ոչ մի քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ գյուղացական ցույցերին չմասնակցեց, չգնաց նրանց հետ ճամփաներ փակելու, նրանց համար պահանջներ չձևակերպեց՝ պետական սպանդանոցներ կառուցելու կամ տեղական կաթի արտադրությանը արտոնություններ տալու վերաբերյալ։

Գյուղացիները միայնակ էին իրենց պայքարում, իսկ նրանց չարչարանքը սպառողները անտարբեր դիտում էին։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից