Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում
Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու:
Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին ու մի բան էլ պնդում եք, որ սա նորմալ է:
Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է: Սպանդանոցներ իհարկե պետք են, թող շատ լինեն, մրցակցեն գնի ու այլ ծառայությունների մեջ, կարող է մեկն էլ շարժական սպանդանոց է ստեղծում ու բոլորը գոհ են լինում:
Հաշվի առեք նաև, որ սպանդանոցների գործարկումը թանկացնելու է նաև մսի գինը: Սա նշանակում է գնաճ կամ օրինակ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...