Ինչու՞ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին
Շատ պարզ է. Իրականում նրան զեկուցել են, որ պատգամավորների մեջ կան բազում խնդիրներ և ինչը էլ ավելի կարևոր է՝ նրանց մեջ վախ է մտել, առ այն, որ իշխանությունը շատ շուտով հանձնելու են։ Սրանից ելնելով իրենց մի մեծ մաս լուրջ մտահոգություններ ունի, թե ինչ է լինելու հետո։ Կկարողանան մարսել այս բոլոր խախտումները, որոնք արել են անցած տարվա ընթացքում, թե՞ դատվելու են։
Նիկոլ Փաշինյանը տեսնելով նման հիստերիա որոշել է անձնապես զբաղվել "դուխով" պատգամավորների դուխով։ Այս դեպքում նա իրեն դրել է Կաշպիրովսկու տեղ և րոպե մեկ կրկնում է, որ ամեն ինչ շատ լավ է և որևէ անհագստանալու բան չկա։ Բայց դե նման հոգեբանական սեանսների ազդեցությունը շատ կարճ է։ Շատ շուտով մենք կտեսնենք թե ոնց են որոշ պատգամավորներ վայր դնում իրենց մանդատները կամ էլ հայտարարում անկախ պատգամավոր դառնալու մասին։ Ժողովրդի վստահության մեծ մասը վարչապետը արդեն մսխել է և միակ հույսը հենց այս պատգամավորներն են։
Հարկ է նաև հաշվի առնել, որ վարկանիշի նվազեցման հետ մեկտեղ նաև աճելու է իր իսկ խմբի ներսում գտնվող տարբեր ուժերի պահանջները։ Սորոսական թևը դնելու է իր պահանջները, ԼԳԲՏ-ները իրենցը և այդպես շարունակ։ Այ հենց այսպես է լինում երբ չկա գաղափարական հիմք, երբ չկա գաղափարական թիմ, երբ չկա երկիրը կառավարելու փորձ և ի վերջո երբ էլ ավելի լավ երկիր ունենալու ցանկությունը ստորադասվում է էլ ավելի երկար իշխանությունը պահելու մոլուցքին։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ