«Glock 17, թե՞ Glock 21։ Սա կարևոր հարց է». Նարեկ Մալյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։ Նա մասնավորապես գրել է.
«Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Բացի այդ 21-ի հրազենային վնասվածքը առնվազն 20 սմ տրամագծով անցք պիտի լիներ: Սովորաբար այդ նախարարների մակարդակում 21 մոդելն են նվիրում...
Հաջորդ հարցը` այո, glock 17-ը վարձու մարդասպանների մոտ ամենաշատ տարածում գտած զենք է: Դեպքի վայրից գտել են 40-ից ավել պարկուճ և մեկ ատրճանակ: Արդյո՞ք մեկ ատրճանակ է «աշխատել» դեպքի ժամանակ:
Հաջորդ հարցը` glock-ը այն բացառիկ ատրճանակներից է, որը ունի ավտոմատ կրակի ռեժիմի հնարավորություն: Այսինքն երկու glock-ից 40 կրակոցը ավտոմատ ռեժիմով կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակում: Պահունակը 19 փամփուշտ: Կրակոցները ավտոմատ ռեժիմով են եղե՞լ:
Հիշեցնեմ, որ Կուտոյանը հետհեղափոխական որևէ քրեական գործով չէր անցնում և ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվությանը, սակայն այդ մասին ավելի ուշ...»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...