Վտանգված է հեղափոխության խորհրդանիշներից մեկը դարձած ոչխարի ապագան
Այսօր կառավարության դիմաց շատ խորհրդանշական ակցիա է տեղի ունեցել ու դեռ շատ է ունենալու։
Բողոքում էին անասուն պահողները և հատկապես ոչխարատերերը։ Խնդիրը վերաբերում էր սպանդանոցներին։
Անասունի մորթը հունվարի կեսից խիստ վերահսկողության տակ է վերցրել կառավարության համապատասխան կառույցը։ Գյուղացիները դեմ են։ Առաջ են քաշում տրանսպորտի, լրացուցիչ ծախսի (սպանդանոցներին վճարվելիք գումարի) և այլ խնդիրներ։
Թե ինչ լուծման են հանգելու, դեռ պարզ չէ։ Տվյալ դեպքում բողոքն ուշագրավ է, որ առարկան հեղափոխական կենդանի հռչակված ոչխարն է։
Եթե հիշում եք, Փաշինյանը վարչապետ դառնալիս հայտարարում էր, որ երկրում այլևս իրավիճակ է փոխվել, քանզի կախարդական փայտիկի օգնությամբ մանր եղջերավոր անասունները հեղափոխությունից հետո կարող են ազատորեն արտահանվել՝ ակնարկելով, որ այլևս Սաշիկի գործոնը չկա (հետագայում, իհարկե, Սաշիկի գործոնի որևէ ապացույց չներկայացվեց, բայց դե...)։
Վարչապետ Փաշինյանը նաև կոչ էր անում բոլորին ոչխար պահել, ու դա «տնտեսական հեղափոխության» հիմնական մեսիջներից էր (չհաշված՝ մոշ հավաքելն ու ՀԴՄ կտրոն «խփելը»)։
Հիմա ստացվում է, որ հեղափոխական ոչխարները ոչ միայն ազատորեն արտահանվելու, այլ նույնիսկ մորթվելու պահով անորոշության մեջ են, քանզի պետք է սպանդանոց հասնեն, ինչին գյուղացիները դեմ են։
Ահա այսպիսի հեղափոխական կրքեր են բորբոքվում ու բորբոքվելու։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...