Գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ է լինելու ձեր հետ, երբ Մանվել Գրիգորյանն ազատազրկման մեջ մահանա՝ առանց ապացուցվելու, որ տուշոնկա է գողացել
Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին։
Հիշեցնենք, որ վերջինս վերակենդանացման բաժանմունքում է, և դատախազության պահանջով այսօր դատական արտահերթ նիստ կգումարվի՝ քննելու նրա խափանման միջոցի փոփոխության հարցը։
Դիմելով իշխող կուսակցությանը՝ Միհրան Հակոբյանը գրել է․ «Տեղյա՞կ եք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է: Տեղյա՞կ եք, որ Մանվել Գրիգորյանը մահամերձ է: Դուք գոնե հասկանու՞մ եք, թե ի՞նչ է լինելու ձեր հետ, երբ այդ մարդը ազատազրկման մեջ մահանա` առանց ապացուցվելու, որ տուշոնկա է գողացել: Ձեր մոնտաժած տեսանյութն ու տուշոնկան հասկանու՞մ եք, թե ո՞նց է ձեր գլխին ջարդվելու: Հասկացանք, ապացուցել եք, որ ոչ իրավաբանության հետ կապ ունեք, ոչ էլ քրիստոնեության ու հայկականության, բայց լավ` հեչ մարդկություն չկա՞ մեջներդ, հեչ հումանիզմ չկա՞ մեջներդ: Մարդկային խղճի մասին երբևէ լսե՞լ եք: Չապացուցված մեղքի համար մարդ եք բանտում սպանու՞մ, կանխամտածված սպանում: Ո՞նց եք քնելու գիշերը, ո՞նց եք փողոց դուրս գալու, ո՞նց եք այս երկրում ապրելու...»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...