Դատական պրոցեսում կբացահայտեմ Էլոյանների ընտանեկան բիզնեսի «արկածները»․ Սարհատ Պետրոսյան
Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի՝ դեռևս ընդդիմադիր եղած ժամանակ արած հայտարարությունները կոռուպցիայի մասին։
Նա նաև անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանի բիզնեսների մասին իր հայտարարությանն ու վերջինիս կողմից իրեն դատի տալու մասին հաղորդագրությանը։
«Եթե պաշտոնավարմանը զուգահեռ բիզնեսով եք զբաղվել, էդ էլ նույն ձևի, նույն նշանակությամբ՝ կոռուպցիա է…», «Ձեզ թվում ա՝ կոռուպցիան տենց պոզով-պոչով մեծ կենդանի՞ ա։ Է´ս ա կոռուպցիան…», «Լա´վ, ինքը ասում ա՝ ինձ չի պատկանում էդ (ընկերությունը), հորեղբորս որդո´ւն ա պատկանում…»,- սրանք 2014 թվականին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերն են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց բիզնեսների մասին։
2019 թվականին արդեն Նիկոլ Փաշինյանը հանդուրժում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի եղբոր կողմից 2019 թվականի գարնանը հիմնադրված ու ծաղկող բիզնեսը, որի մասին ամենայն ինքնավստահությամբ հայտարարել է Ավետիք Էլոյանը Հ1-ի եթերում՝ «Բացարձակ սուտ ա, ես ոչ մի բանի սեփականատեր չեմ, իրականում ինքը ակնարկում ա երևի եղբորս, որը նույնպես ճարտարապետ ա…», «Եղբայրս ունի կազմակերպություն, որի մասին, ենթադրում եմ, որ ինքը խոսում ա…»,-գրել է Սարհատ Պետրոսյանը։
Անդրադառնալով իրեն դատի տալու փաստին՝ Սարհատ Պետրոսյանը գրել է, որ այդաղմուկն ունի միայն քարոզչական նպատակ, և Ավետիք Էլոյանը շատ լավ պատկերացնում է դատական գործընթացի հետևանքներն իր համար։
« Ինչպես և նախկինում, սիրով դատական պրոցեսում կբացահայտեմ Էլոյանների ընտանեկան բիզնեսի «արկածները»։ Ավելին, դրան կմիանան ոստիկանության իրականացրած կիսատ-պռատ քննության ժամանակ թույլ տրված բացերն ու նոր բացահայտումները։
Իսկ մինչ այդ, իշխանությանն առաջարկում եմ իրոք հասկանալ, թե ո՞րն է այն թանկ գինը, որը նա վճարում է Ավետիք Էլոյանի համար, և որին, եթե չեմ սխալվում, Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնից ժամանակին հեռացրել են աշխատանքները տապալելու համար։ Ու նաև ո՞րն է այն գինը, որը ողջ մասնագիտական հանրույթին թույլ է տալիս եզրակացնել, որ ճարտարապետ-չինովնիկների կոռուպցիան հանդուրժվելու է ներկա իշխանությունների կողմից»,-գրել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները