Ռուստամ Բադասյանի կինը, աշխատելով Լենա Նազարյանի մոտ որպես փորձագետ, միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում. Նարեկ Մալյան (տեսանյութ)
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի համար ունեմ շատ վատ նորություններ: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ տեղեկացնելով, որ արդարադատության նախարարի տիկինը առանց մրցույթի որոշակի ժամանակ աշխատել է Լենա նազարյանի աշխատակազմում:
«Պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան հետ փոխկապակցված անձը` կինը, Տաթևիկ Սարգսյանը, հանրային պաշտոնում նշանակվելուց հետո այլ անձի հետ համատեղ հիմնադրել է առևտրային ընկերություն և հիմնադրման պահից մինչ օրս, բացի բաժնետեր լինելուց, ղեկավարել է այդ ընկերությունը: Պարզվել է՝ Տաթևիկ Սարգսյանը, աշխատելով ՀՀ ԱԺ աշխատակազմում որպես Լենա Նազարյանի փորձագետ, միաժամանակ զբաղեցրել է ղեկավար պաշտոն առևտրային ընկերությունում և ստացել վարձատրություն այդ ընկերությունից»,-ասաց նա:
Ըստ Նարեկ Մալյան՝ բացառվում է, որ նրանք չիմանային, որ չի կարելի միաժամանակ երկու տեղից աշխատավարձ ստանալ: «Այստեղ երկրորդ հարցն է առաջանում, որ մի տեղ Ռուստամ Բադասյանի կինը ֆիկտիվ աշխատանք է իրականացրել և պետք է հասկանանք, թե որտեղ է ֆիկտիվ աշխատել: Ես ունեմ ենթադրությունների համար հենարան, որ արդարադատության նախարարի տիկինը լուրջ չի վերաբերվել ԱԺ–ում իր աշխատանքին»,-ասաց նա:
Նարեկ Մալյանը հայտնեց նաև, թե պարզվել է, որ Տաթևիկ Սարգսյանը ԱԺ աշխատակազմում Լենա Նազարյանի գրասենյակում փորձագետ է նշանակվել առանց մրցույթի: «Սա դասական խնամի-ծանոթ-բարեկամն է»,- ասաց նա և նշեց, որ պատրաստվում է իրավապահ մարմիններին դիմումներ ներկայացնել այս ամենի վերաբերյալ:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները