Իրանը իր բոլոր հնարավորություններն օգտագործելու է ամերիկյան զորքերի ներկայությունը կրճատելու համար. իրանագետ
Իրանի ներսում տրամադրությունները բավական հանգիստ էին, որքանով կարելի է հանգիստ գնահատել իրավիճակը, երբ տեղի են ունենում սգո արարողությունններ: Այս մասին, այսօր՝ հունվարի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով, որ շիաների սգո արարողությունների ծիսակարգը ենթադրում է լայն մասնակցություն, հատկապես, եթե դա վերաբերում է նահատակին, շահիդին:
«Գեներալ Ղասեմ Սոլեյմանին այն կերպարն էր, որ իր մահով կարողացավ համախմբել իրանական ողջ հասարակությունը: Իրանի ներսում պարբերաբար տեղի են ունենում սոցիալական բողոքի գործողություններ, այդ երկրում կա քաղաքական բավական լարված պայքար, բայց այս զորահրամանատարի մահը փաստացի համախմբել Իրանի հասարակությանը»,-ասաց նա:
Իրանագետը հավելեց, որ Իրանում ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալու տրամադրություններ այս պահին չկան. «Իրանի կողմից վրիժառության գործողություն իրականացվեց, որը պարտադիր էր ոչ միայն քաղաքական, քարոզչական իմաստով, այլեւ կրոնական իմաստով: Շիաների մոտ ընդունված է սգո քառասունքը եւ այդ ընթացքում կոնկրետ մարդուն սպանածի հետ բացառվում է որեւէ բանակցություն նաեւ գաղափարախոսական եւ կրոնական առումներով»,-ասաց Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հետագա հարաբերություններին, նա նշեց, որ ակնհայտ է, որ իրանցիներն օգտագործելու են իրենց ունեցած բոլոր հնարավորությունները՝ հասնելու իրենց հիմնական խնդրին՝ Մերձավոր Արեւելքում կրճատելու ամերիկյան զինված ներկայությունը. «Առաջին հերթին դա վերաբերելու է հենց Իրաքի տարածքին: Իրանցիները համարում են, որ Իրաքի տարածքը իրենց կենսական շահերի ոլորտն է եւ ընդհանրապես ամբողջ Մերձավոր Արեւելքը իրանական կենսական շահերի ոլորտ է: Որպեսզի իրենք չբախվեն ահաբեկչության սպառնալիքի սեփական երկրի տարածքում, նրանք Իրանի անվտանգային սահմանը գծում են Միջերկրական ծովից մինչեւ Եմեն, Աֆղանստան ու Պակիստան»:
Ոսկանյանը նկատեց, որ ամերիկյան բազաների հրթիռակոծումը սգո արարողության հարգանքի տուրքն էր գեներալին. «Իսկ քաղաքական դաշտում իրանցիներն արդեն ձեռնարկել են որոշակի գործողություններ եւ դրանք կանխատեսել են՝ Իրաքի խորհրդարանի որոշումը՝ ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ: Դա բոյկոտեցին քուրդ պատգամավորները եւ կարծում եմ՝ Էրբիլի հատվածի հրթիռակոծումը պատասխանն էր այդ բոյկոտի: Նաեւ Իրաքի քրդաբնակ հատվածներում իրանցիներն ակտիվացնելու են իրենց գործողությունները: Համենայնդեպս, դատելով քրդերի շրջանում առկա տրամադրություններից, նրանք բավական անհանգստացած են Իրանի ազդեցության աճով, որովհետեւ իրենք գիտեն, որ Իրանը անզուգաչափ պատասխաններ է հասցնում»:
Իրանագետը կարծիք հայտնեց, որ առաջիկայում բացառվում են նոր հարվածներն Իրանի տարածքից. «Բայց մոտ 10 արբանյակ կառույցներ կան Մերձավոր Արեւելքում, որոնք աշխատում են Իրանի հետ սերտ գործակցությամբ, որոնք ունեն բավական ազդեցիկ զինված հնարավորություններ: Իրանցիները այդ կառույցներն օգտագործլու են իրենց նպատակներին հասնելու համար»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ