Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Ոստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողի ԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել Առանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականը Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց Հունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվի Վերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննության Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար Էկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումին Շրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտում

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համարԷկոնոմիկայի նախարարությունը հերքել է լուրը, թե Գևորգ Պապոյանը ռուսական կողմին խնդրել է իրեն հնարավորություն տալ մասնակցել Եկատերինբուրգի առևտրատնտեսական ֆորումինՇրջադարձային քայլ Հայաստանի բնապահպանության ոլորտումԿարծում եմ, որ Գոհար Մելոյանը ճիշտ կանի մանդատը վայր դնիՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներինՇատ հետաքրքիր դրական տենդենց ունենք. Ավանեսյանը՝ 200 000-ից ավելի աշխատավարձ ստացող շահառուների խմբի մասինԿան ձերբակալվածներ. ԲՀԿ-ի ընտրակաշառքի նոր ձայնագրությունԱՄՆ-ը պատրաստ է օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկու հզոր երկրաշարժերի կապակցությամբ. ԹրամփԴա ընդունելի չէ, նույն կերպ ընդունելի չեն Ղարաբաղի շարժումը շարունակելու փորձերըՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետՊարագվայը պահանջում է պատժել Ջուդ ԲելինգհեմինOpenAI-ն և Broadcom-ը ներկայացրել են ներկայացրել է իր առաջին սեփական Jalapeño չիպըՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ ՄեդվեդևTOP500-ում առաջին տեղը կարևոր հաջողություն է Պեկինի համարԴանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոնՄեկնարկել է «ArtԱրվեստ» մշակութային կրթության զարգացման ծրագիրըԲասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի կազմը՝ Երևանում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունումTRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. ՓաշինյանԱյց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ` ծանոթանալու իրականացված վերանորոգման աշխատանքներինՄեծ Բրիտանիայում գրանցվել է հունիս ամսվա բացարձակ ջերմաստիճանային ռեկորդՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ինքնաբացարկ գրողներ կան, եթե տարբերակ ունենամ, կգցեմ հանձնաժողով». ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրությունՀայտնի է ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի առաջին զույգըՀոբելյանական համերգաշարի վերջին 2 համերգներըԲրազիլիայի ջախջախիչ հաղթանակն ու Մարոկկոյի քամբեքըՄեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներըՄարդիկ անհամբերությամբ էին սպասում այս հանդիպումներինԻնչ օրակարգով է Հայաստան ժամանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը Քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորություններըԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևըԳյումրիում խուզարկություններ՝ ընտրակաշառքի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակումԻջևանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ֆուտբոլային մարզադաշտ կկառուցվիԿոնդ․ փոքր քաղաք Երևանի սրտումԵթե հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ քայքայումը դարձնելու է անխուսափելի. Փաշինյանը՝ արտահանման խնդիրների մասին«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօրՄեկ օրում հայտնաբերվել են 4 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրելԵվրոպան շարունակում է պայքարել ծայրահեղ շոգի դեմ
Կարծիք

ԱԺ նստաշրջանի օրակարգ է ընդգրկվել գոյություն չունեցող նախագիծ․ Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՍԴ դատավորներին կաշառք առաջարկելու չընդունված օրենքի մասին կամ դեսերտի պաղպաղակը

Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին հայտնի օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում 29.11.2019թ-ին և այն ընդունվել է նիստի ընթացքում կատարված բանավոր առաջարկությունների հաշվառմամբ:

Պատգամավոր Ս.Գրիգորյանի կողմից բանավոր առաջարկները կատարվել և հանձնաժողովի կողմից ընդունվել են ՀՀ ԱԺ Աշխատակարգի 42–րդ կետի սահմանած պահանջների խախտմամբ: Այն է՝ առաջարկները չեն ձևակերպվել որպես նոր խմբագրություն (5-րդ ենթակետ), կամ որպես նոր փոփոխություն կամ լրացում (6-րդ ենթակետ): Այդ բանավոր առաջարկները որևէ հստակ ձևակերպում չեն ունեցել:

Եթե անգամ ընդունում ենք, որ այդ առաջարկություններն արվել են նախագծի որևէ մաս նոր խմբագրությամբ շարադրելու տեսքով, ապա դրանք վերաբերվել են բացառապես Սահմանադրական դատարանի մասին օրենքի 88-րդ հոդվածում ավելացվող նոր 4.1-ին մասին (տես՝ ձայնագրությունը), այնինչ 3.12.2019թ-ին կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված «լրամշակված» տարբերակում փոփոխություն է կատարվել նաև նախագծի 2-րդ հոդվածում, որտեղ ավելացված է նոր 2-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված` Օրենքի 88-րդ հոդվածում լրացվող 4.1-ին մասի իրավակարգավորումը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից սահմանված ժամկետում հրաժարական ներկայացնելու մասով գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում»:

Այդ լրացումը կատարվել է ՀՀ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի (այսուհետ` Կանոնակարգ) խախտմամբ և չէր կարող տեղ գտնել նախագծում, քանի որ այն կարող էր արվել միայն հանձնաժողովում համապատասխան առաջարկության և դրա ընդունման պարագայում:

Բացի այդ, Կառավարությունն իրավունք չուներ Ազգային ժողով ներկայացնել «լրամշակված» նախագիծ, քանի որ օրենսդրական նախաձեռնության հեղինակը նման նախագիծ կարող է ներկայացնել բացառապես Կանոնակարգի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, ինչն այս նախագծի քննարկման ժամանակ տեղի չի ունեցել:

Փնթիությունն այսքանով չի ավարտվում: Ազգային ժողովի խորհուրդն իր 02.12.2019թ. նիստում Ազգային ժողովի՝ «ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» որոշման մեջ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել մի նախագիծ, որն այլևս գոյություն չի ունեցել ( տես՝ այստեղ):

Ինչպես արդեն ասացի` սա ընդամենը դեսերտի (տես` այստեղ) հետ տրվող պաղպաղակն էր:

Դեռ ինչեր են սպասվում...»: