Ո՞ր մթերքներն են վտանգավոր կանանց հոգեկան վիճակի համար
Սննդակարգը կարող է ազդել ոչ միայն կնոջ քաշի եւ արտաքինի, այլեւ հոգեկան վիճակի վրա: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ որոշ մթերքների հանդեպ սերը կանանց մոտ դեպրեսիվ վիճակի հակվածություն է առաջացնում:
Հետազոտողները, որոնք 10 տարի շարունակ հետեւել են մի քանի հարյուր կանանց սննդակարգին եւ վերլուծել այն, նշում են, որ սննդակարգ իսկապես ազդում է կնոջ տրամադրության եւ հոգեկան վիճակի վրա. եթե կինը հաճախ է կիսաֆաբրիկատներ, մակարոնեղեն եւ հացաբուլկեղեն, այսինքն՝ արագ յուրացվող ածխաջրեր պարունակող մթերքներ օգտագործում, ավելի հաճախ է բախվում դեպրեսիայի եւ առանց որեւէ պատճառի վատ տրամադրություն ունենում:
Եվ հակառակը, սննդակարգում կանոնավորապես ձուկ, միրգ եւ բանջարեղեն, կաթնաթթվային մթերքներ, ընկուզեղեն եւ ձիթապտղի յուղ ներառող կանայք սովորաբար ավելի կայուն տրամադրություն են ունենում եւ հազվադեպ են դեպրեսիա ունենում:
Հետաքրքիր է, որ դեպրեսիա են ունենում նաեւ այն կանայք, որոնք կանոնավորապես խմորից եւ մսից պատրաստված ուտեստներ, ինչպես նաեւ չիփս եւ պաքսիմատ են ուտում:
Համարվում է, որ հորմոնալ համակարգի պատճառով կանայք ավելի հակված են դեպրեսիայի, իսկ վերը նշված մթերքներում առկա ոչ բնական բաղադրիչներն ավելի են թուլացնում կանանց նյարդային համակարգը՝ այն ավելի խոցելի դարձնելով դեպրեսիայի հանդեպ:


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ