Ակնհայտորեն առկա են քրեական գործ հարուցելու հիմքերը. Ռուբեն Մելիքյանը՝ վարչապետի գրառման մասին
Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։ Կրկին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Բայց մի պահ թողնենք անմեղության կանխավարկածը և անդրադառնանք մեկ այլ հիմնարար կանխավարկածի՝ նույնանման դեպքերին նույնանման իրավական արձանք տալու կանխավարկածին։
Հիշենք երկու երիտասարդներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց դատավոր ԱՆնա Դանիբեկյանին ուղիղ եթերում Փաշինյանի բնորոշած «վնգստացող դատավորների» մասին հարց տալու համար, և նրանք ամիսներով պահվեցին անազատության մեջ:
Հիմա եկեք համադրենք այս երկու դեպքերը և հարց ուղղենք ինքներս մեզ՝ նմանություննե՞րն են էական, թե՞ տարբերությունները։ Ես կարծում եմ՝ այնուհանդերձ, էական են նմանությունները, ինչից հետևում է, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են։
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները