«Ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելով անցնում էր այս մարդու կիրթ և գրագետ լինելը». Արա Վարդանյան
Այսօր դիտեցի ՀՀ 2րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի զավակի՝ Լևոնի հարցազրույցը Սաթիկ Սեյրանյանի մոտ։ Ցանկություն առաջացավ կիսվել կարծիքովս։
Այդ հարցազրույցի ողջ ընթացքում իսպառ բացակայում էր չարությունը, որը կարծես թե կարող էր լինել՝ հաշվի առնելով իշխանության կողմից այս ընտանիքի հանդեպ հայտարարված պատերազմը։ Բոլոր պատասխանները սպառիչ էին և բովանդակալից։ Միանշանակ ողջունում եմ Լևոնի կողմից Փաշինյանի ընտանիքի մասին խոսալուց հրաժարվելը, սա հարգանքի արժանի քայլ էր։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում կարմիր թելով անցնում էր այս մարդու կիրթ և գրագետ լինելը։ Իսկ այսպիսին կարող ես դառնալ միայն կիրթ ընտանիքում։
Լևոն ջան, երբ ես նոր էի սկսում իմ աշխատանքային ուղին, ինձ շատերը տեսնելուց ասում էին՝ Վարդան Վարդանյանի տղան է։ Անցան տարիներ և նույն մարդիկ սկսեցին ասել որ Վարդանը Արայի հայրիկն է։ Կարծում եմ, որ քեզ ևս սպասում է նման ուղի։ Քեզ հաջողություններ եմ մաղթում։ Ամեն բան ժամանակավոր է և շատ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի։
Հ.Գ. Հարցազրույցը տեղադրում եմ քոմենթում։ Խորհուրդ եմ տալիս նայել։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները