«Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է». Ն. Զոհրաբյանը՝ ծնողների ծանրոցները դուրս նետած հրամանատարի մասին
Հիմա էս հրամանատարը ո՞ր քուչի ենթամշակույթից է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա մասնավորապես, հավելել է. «Արցախի Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարը զորամասի պատուհանից դուրս է նետել զինվորների ծնողների ուղարկած ամանորյա ծանրոցները: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է 24 օր առաջ զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին ու երբ Արթուրի պապը ասել է, որ ցույց ենք անում, որ նման դեպքերը չկրկնվեն, վարչապետը պատասխանել է` «Որ ասում եք չկրկնվի, որովհետև մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել»:
Էս հարցում համաձայն եմ Փաշինյանի հետ, որովհետև երբ տեսնում ես, թե բանակում ի՞նչ թեմաներն են հանգեցնում սպանության կամ ինքնասպանության, ակնհայտ է, որ մենք էդ «պանյատկեքի» ենթամշակույթը փոխելու խնդիր ունենք:
Հիմա N զորամասի հրամանատարը, որ զինվորի ծնողի ուղարկած ամանորյա ծանրոցը ցխել է գետնին, զինվորի, որ անհամբեր սպասում էր մոր ձեռքով պատրաստած, չգիտեմ, գաթային, հիմա էդ հրամանատարը ո՞ր քուչի մշակույթի կրող է:
Ինչ որ մեկը պատկերացնո՞ւմ է զինվորի հոգեվիճակը, երբ տեսնում է, թե ինչպես է իր հրամանատարը պատուհանից դուրս նետում իր մոր ուղարկած ծանրոցը: Ինչ որ մեկը հասկանո՞ւմ է, թե ինչ դառնություն է կուտակվելու զինվորի ու նրա ծնողի հոգում:
Միշտ էլ ծնողները ծանրոցներ ուղարկել են, հրամանատարները ալկոհոլը հանել են, մնացածը հանձնել են զինվորին:
Ու մինչև նման «բեսպրեդել» հրամանատարները չհասկանան, որ զորամասը իրենց անձնական ֆազենդան չի, զինվորն էլ իր ստրուկը չի, մենք, ցավոք, անընդհատ բախվելու ենք «քուչի» ենթամշակույթին ու դրա ողբերգական հետևանքներին»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները