Ֆուտբոլը պիտի միավորի ժողովրդին, բայց Նիկոլի իշխանությունը հետևողականորեն բաժանում ու ջլատում է ժողովրդին․ Սամվել Ֆարմանյան
Ֆուտբոլը (սպորտն ընդհանրապես), պիտի ժողովրդին միավորի, ինչպես պատերազմն է միավորում, ինչպես ժողովրդի անցյալը` պատմությունն է միավորում, ինչպես անցյալի հերոսներն են միավորում:
Ֆուտբոլը, սպորտը մարդկանց ազգային զգացմունքներն արտահայտող 21-րդ դարում «ողջ մնացած» ամենաառաջնային ու քիչ հարթակներից մեկն է: Այն, ինչ տեսնում ենք վերջին շրջանում, բնավ չի խոսում, որ էդ գիտակցությունը մեզանում առկա է:
Նիկոլի իշխանությունն անում է ճիշտ հակառակը` հետևողականորեն բաժանում ու ջլատում է այն ամենը, ինչը կարող է անգամ տեսականորեն հայ ժողովրդին համախմբելու պոտենցիալ ունենալ: Սա ազգային դավաճանություն է: Գիտակցված, թե` ոչ, էական չէ: Սա ազգային դավաճանություն է:
Բայց էս ամեն ինչից զատ. նա, ով համարձակվում է որևէ թթու խոսք ասել/գրել մեր ժողովրդի լավագույն դեսպան, մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ու նրա մոր` Մարինա Թաշչյանի հասցեին, տականք է, ազգություն չունեցող տականք: Հիշողությունից, ազգային ինքնագիտակցությունից ու ազգային արժանապատվությունից զուրկ մանկուրտ... երևի, ուղղակի, երկոտանի:
Հ.Գ. Ներողություն եմ խնդրում ինձ ոչ բնորոշ բառամթերք օգտագործելու համար: Կարծում եմ` այս դեպքում այն լիովին հասկանալի է:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները