Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Եվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. Բարո Ջուր չի լինի Դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանին ԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակ Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Հարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿ Զելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերը Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումները Պայթյուն բնակարանում․ տուժածներ չկան Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում

Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵվրոպային անհրաժեշտ է ուղիղ կապ Ռուսաստանի հետ. ԲարոՋուր չի լինիԴատարանը մերժել է Սամվել ՇահրամանյանինՈսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարիցԻՀՊԿ-ն ապահովում է անվտանգությունն ու կայունությունը Պարսից ծոցի տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում, և բոլոր կողմերը պետք է հաշվի առնեն սա. Իրանի ԱԳՆ խոսնակԹրամփը հայտարարել է, որ կստիպի ՄԱԿ-ի անդամներին վճարել իրենց անդամավճարներըՔաղաքացու մարմնից դուրս է բերվել «Կոկաին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճԹեհրանում գտնվող ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆԷրդողանը կաբինետի հետ կքննարկի ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածի հարցը․ աղբյուր«Արմավիր» ՔԿՀ-ն համալրվել է գերժամանակակից անվտանգության սարքավորումներով (տեսանյութ)Թրամփը խոսել է Գրենլանդիան, Կանադան և Վենեսուելան Միացյալ Նահանգներին միացնելու մասինԳերմանիան ԱՄՆ-ին ավելի մոտ է, քան Չինաստանին․ Գերմանիայի ԱԳ նախարար«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմինՀայ եկեղեցին նշում է Ս. Ատոմյանց հիշատակության օրըԲանգլադեշցիները փորձել են Հայաստանից ապօրինի Իրան մտնել«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումըՊատերազմում երկվորյակ որդիներին կորցրած մայրը Բանակի օրը տղա ունեցավԼարսը փակ է բեռնատարների համարԻրանը հզորացնում է Սպահանի իր օբյեկտը և ընդլայնում Թալեգանի համալիրը․ Վոեննի Օսվեդոմիտել«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ստիպված կլինի բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումներըՌուսական ընկերությունները քննարկում են Աֆղանստանում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումըՍպտակ տունը հաստատել է Թրամփի դիրքորոշումը՝ միջուկային զենքի մասինՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պաշտոնյաները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել էՆախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. ՄեդվեդևՎենեսուելան առաջին անգամ արտերկիր է ուղարկել հեղուկացված գազՄեքսիկան հայտարարել է, որ Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծի դիվանագիտական ուղիներովԿրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդԹրամփն արձագանքել է Իրանի հոգևոր առաջնորդի նախազգուշացմանըԻնչպիսի եղանակ է սպասվում ՀայաստանումՀարկային էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես կարող են անհասանելի լինել. ՊԵԿԶելենսկին հայտնել է եռակողմ հանդիպման օրերըՔարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից Վաշինգտոնը Նյու Դելիին տեղեկացրեցլ է, որ շուտով կարող է վերսկսել վենեսուելական նավթի գնումներըՊայթյուն բնակարանում․ տուժածներ չկանՌուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ․ ՄեդվեդևԻսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածումԹրամփը որոշել է ԱՄՆ-ում հսկայական հաղթակամար կառուցելԱնցյալ գիշեր ՌԴ ԶՈՒ-ն խոցել է ուկրաինական 31 անօդաչու թռչող սարքՌուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկ է ուղարկվել ՀայաստանԻրանի գերագույն առաջնորդ․ ԱՄՆ-ի պատերազմ սկսելու փորձը տարածաշրջանային հակամարտություն կհրահրիԵրևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետին մեղադրանք է առաջադրվել և կասեցվել է պաշտոնավարումը․ Hetq.amԷրդողանը շահագրգռված չէ Օսմանյան կայսրության վերածնունդով․ Թուրքիայում ԱՄՆ դեսպանԻրանը ԵՄ երկրների զինված ուժերը ներառել է «ահաբեկչական խմբերի» ցանկումՔարիմ Բենզեման կարող է միանալ «Յուվենտուսին»Բուլղարիան փետրվարի 1-ից վերջնականապես անցել է եվրոյի օգտագործմանԿառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով. Ժիրայր ԱնանյանԵս չեմ անհանգստանում պատերազմի համար․ ԱրաղչիԺամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ եղանակ է սպասվում փետրվարի 2-ին
Վերլուծական

Ի՞նչ են ուզում գյումրեցի կանայք

Հայաստանը տարեց տարի դատարկվում է: Քաղաքացիների արտահոսքը հատկապես երկրի սոցիալապես անապահով բնակավայրերից է: Այս առումով առաջատարներից է Գյումրին: Գյումրեցիները քաղաքը ժամանակավորապես կամ մշտական լքում են սոցիալական խնդիրների պատճառ: 

Այս անգամ գյումրեցի կանանցից հետաքրվեցինք, թե նրանք ի՞նչ փոփոխություններ են ցանկանում տեսնել Գյումրիում:

Ի դեպ նշենք, որ վերջին տարիներին, տղամադկանց զուգահեռ արտագնա աշխատանքի են մեկնում նաեւ կանայք: Հարցման արդյունքում պարզվեց, որ Գյումրիում բացակայում են տարրական անհրաժեշտության պայմանները: Խնդիրներ կան հասարակական տրանսպորտի եւ փողոցների գիշերային լուսավորության հետ կապված:

«Կուզեի ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը կանոնակարգվեր, շատրվանները, գոնե միայն այն, որի վրա աստղաբաշխական թվով գումար ծախսվեց, գործեր օրվա ընթացքում՝ ցերեկվա տապին: Գիշերները, գոնե միչեւ 23:00, փողոցները լուսավորվեին»,- ասաց մեր գեղեցկուհի զրուցակիցներից մեկը:

«Ուզում եմ շատ կանաչ տարածքներ լինեն Գյումրիում: Ավելի լավ կլիներ՝ այնպիսի մի կյանք ապահովեին, որ ծնելիությունը շատանար»,- նշեց մեկ այլ սիրունատես երիտասարդ կին:

Գյումրեցներից շատերն էլ կարծում են, որ պետք է քաղաքի արտաքին տեսքը բարեկարգել:

«Փոփոխություն ասվածը լայն շրջանակ ունի մեր քաղաքի համար։ Նախեւառաջ տրամադրությունն է պետք փոխել դեպի լավը։ Առաջնակարգ փոփոխությունը դա տնակների խնդրի վերացումը կլինի եւ նոր աշխատատեղերի բացումը: Ըստ ինձ, եթե դրանց հասնենք, արդեն ավելի լավ տրամադրվածություն կունենանք ու կանենք ավելին»,- ասաց մասնագիտությամբ իրավաբան կանանցից մեկը։

Գյումրեցի երիտասարդներից ոմանք էլ ցանկանում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը դառնա թափանցիկ, որոշում կայացնելիս հաշվի առնվեն բնակիչների կարծիքները:

«Ուզում եմ, որ փոխվի քաղաքապետարանի ու համայնքապատկան կառույցների աշխատանքը: Այն դառնա թափանցիկ ու հասանելի: Դե պատկերացրեք, եթե թափանցիկ ու հասանելի աշխատեն, խնդիրները հեշտ ու արագ կլուծվեն, իսկ եթե անլուծելի է, գոնե պատճառը կհանրայնացվի, օրինակ՝ մեր թաղում թափառող շների մասին մեռա ում ասես դիմելով՝ մինչեւ կառավարություն: Կառավարությունը դիմումը փոխանցել էր քաղաքապետարան, որ իբր շները վերացված են, բայց՝ սուտ, ու բաժնի աշխատողները ու պետերն էլ չկան կամ էլ իրանք մենակ թղթաբանությունով են կարողանում զբաղվել»,- նշեց տնտեսագիտական համալսարանում սովորող ուսանողուհիներից մեկը:

Գյումրեցիների մյուս փոփոխությունների ցանկությունները կապված են աղբահեռացման, պատմամշակութային կոթողների վերականգման, կոմունալ խնդիրների լուծման, մինչեւ անգամ մարդկանց բնավորությունը փոխելու հետ:

«Կցանկանամ ուշադրություն լինի այն բանի վրա, որ մարդիկ չնախատեսված վայրերում աղբ են թափում»,- ասում է վարսահարդարներից մեկը:

«Ուզում եմ լինի ամենաանհրաժեշտ փոփոխությունը՝ վերանորոգեն մեր փողոցները»,- նշում է անբարեկարգ փողոցում բնակվող մի կին:

«Ես հին մարդ եմ, ուզում եմ, որ Գյումրին երկրաշարժից առաջվա Լենինականին նմանվի»,- ասաց տարեց կանանցից մեկը:

«Մեր քաղաքին պետք է սոցիալական վիճակի բարելավում՝ նոր ներդրողներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու միջոցով: Պետական ավելի մեծ աջակցություն մասնավորներին, ազատ տնտեսական գոտի կամ նման մի բան, որ գան մեզ մոտ»,- ասում է մեր զրուցակիցներից մեկը:

«Նախեւառաջ, մեր քաղաքում փոփոխություններ տեղի ունենալու համար պետք է ազատվել երկերեսանի, եսասեր եւ կարիերիստ մարդկանցից, ովքեր իրենց թույլ կարողություններով հանդերձ կարող են շատ բարձր պաշտոններ զբաղեցնել՝ փչացնելով ամեն ինչ: Դա շատ կարեւոր է ոչ միայն մեր քաղաքի, այլեւ մեր երկրի համար: Նաեւ կցանկանայի, որպեսզի ՀՀ իշխանությունները ջանքեր գործադրեին Գյումրիում գործազրկության մակարդակը զգալիորեն նվազեցնելու, անօթեւանության հիմնախնդիրը վերջնականապես լուծելու համար: Հաճախ մենք չենք գնահատում այն, ինչ ունենք: Մեր պատմական ժառանգությունը պահպանելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերականգնել «Կումայրի» պատմական արգելոցում ընդգրկված շենք-շինությունները: Մեր քաղաքին լրացուցիչ գրավչություն կհաղորդեր կանաչ տարածքների ավելացումը»,- լսեցինք նաեւ այսպիսի կարծիք:

«Քանի որ մեր քաղաքը Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկում է, կուզենայի գոնե ապահովված լիներ մինիմալ պայմաններով: Վերջին շրջանում բազմիցս տեսնում ենք, թե որքան ակտիվ ու բանիմաց են մեր երիտասարդները: Ու ամեն անգամ համոզվում, որ մեր քաղաքը ծաղկեցնողն ու սնողը իրենք են: Ուստի կառաջարկեի առաջին հերթին երիտասարդների ուսումնական ծրագրերի մշակում եւ համալսարան-գործատու կապի ստեղծում, որպեսզի կարողանանք բարձրացնել մեր կարծիքները, ուղիներ փնտրենք դրանց իրագործման համար, ավարտենք համալսարանը՝ աշխատելու, ոչ թե դիպլոմ ձեռքբերելու համար, մեր գիտելիքները ոչ թե արխիվացնենք, այլ կիրառենք ու նպաստենք մեր երկրի զարգացմանն ու ամրապնդմանը: Վերոհիշյալի շնորհիվ կփորձենք կանխել ուղեղների արտահոսքն ու էդ հոսքը կուղղենք մեր երկրի զարգացմանը, ու կնպաստենք գալիք սերնդի կյանքի գոնե բավարար մակարդակի ստեղծմանը»,- եզրափակեց մեր զրուցակիցներից մեկը:

Մի գեղեցկուհի աղջիկ էլ ասաց, թե երազում է այն մասին, որ գյումրեցի տղամարդիկ ոչ թե խոսքով քաջ լինեն, այլ իրականում, եւ լինեն անհամեմատ ավելի բարձր մակարդակի եւ ժամանակակից:

Ահա թե ինչ բան են ուզում գյումրեցի կանայք: Ընդամենը արժանապատիվ աշխատանք, ոչ այնքան բարձր աշխատավարձ, լուսավորված փողոցներ, շատրվան, մաքուր փողոցներ եւ քաղաքականապես գրագետ, կիրթ եւ համակրելի տղամարդիկ, ինչպես նաեւ քաղաքը եւ ժողովրդին սիրող իշխանություններ:

Դավիթ Գասպարյան

Գյումրի