2016-ի ամենատարածված 25 գաղտնաբառերը
Մարդկանց 17 տոկոսը շարունակում է օգտվել «123456» ամենահասարակ կոմբինացիայից, ինչի մասին են վկայում գաղտնաբառերի կառավարման իր հավելվածով հայտնի Keeper ընկերության հետազոտության արդյունքները։
Խոստովանեք, ձեզնից ո՞ւմ կյանքում գոնե մեկ անգամ չի զայրացրել անգլերեն այբուբենի տառեր, թվեր ու ոչ այբուբենային նիշեր պարունակող գաղտնաբառ հորինելու պահանջը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետները անընդհատ կոչ են անում օգտագործել բարդ,խճճված գաղտնաբառեր, պարբերաբար դրանք փոխարինելով նորերով։ Սակայն օգուտը քիչ է։ Նման եզրակացության են հանգել Keeper ընկերության մասնագետները, վերլուծելով ավելի քան 10 մլն անձնական տվյալներ որոնք , 2016-ին «արտահոսել են» համացանց։
Եվ այսպես մարդկանց 17 տոկոսը շարունակում է օգտագործել «123456» ամենահասարակ կոմբինացիան։ Ամենատարածված 10 գաղտնաբառերից չորսը ու 15 գաղտնաբառերից 7-ը պարունակում է վեց կամ դրանից քիչ նիշ։ Զարմանալի է նաեւ այն փաստը, որ կայքերի սեփականատերերից շատերն էլ չեն պահպանում գաղտնաբառերի բարդության տարրական պահանջը։
«1q2w3e4r» եւ «123qwe» գաղտնաբառերի գոյությունը վկայում է այն մասին, որ որոշ օգտատերեր փորձում են փոխել հաջորդականությունը, բայց ոչ բարդությունը։ Հաքերները , օգտվելով բառարանից, սովորաբար փնտրում են հաջորդականությունների հիմնական տարբերակները, հաջորդականության փոփոխությունը նրանց գործը մի քիչ կդանդաղեցնի՝ լավագույն դեպքում մի քանի վայրկյանով։ Վարկանիշում տեղ են գտել երկու անսովոր կոմբինացիաներ ՝«18atcskd2w»եւ «3rjs1la7qe»։ Անվտանգության հարցերով փորձագետ Գրեմ Քլուլին համարում է, որ երկու գաղտնաբառերն էլ օգտագործվում են սպամ- բոտերի կողմից ու email-փրովայդերները պետք է զգուշանան նման հաղորդագրություններից։
Եթե ձեր գաղտնաբառը նույնությամբ կրկնում է վերոնշյալներից մեկնումեկը, ուրեմն շտապ փոխեք այն։ Գաղտնաբառը պետք է պարունակի թվեր, տառեր ՝ ցանկալի է փոքրատառեր ու մեծատառեր, չպարունակի ձեր կամ ձեր ազգականների անունները, ծննդյան տարեթվերը ու այլ բառեր, որոնք նշված են ձեր անձնական տվյալներում։ Եթե ծառայությունը առաջարկում է երկաստիճան նույնականացում, արժե ակտիվացնել այն։ Ի վերջո, դա ձեր շահերից է բխում։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ