Եթե մինչև դեկտեմբերի 30-ը պարտքով ԱՄՆ-ից խփած մեքենա բերած մարդիկ իրենց ապրանքը չսպառեցին, մեծ բոլոլա է լինելու
Զարմանալ կարելի է՝ պետությունը տեղյակ էր, որ մեծ թվով մեքենաներ են մտնելու Հայաստան, նրանց զգալի մասը վերավաճառվելու է, հայտնվելով հիմնականում Ռուսաստանում ու Ղազախստանում: Երեկ կարդում եմ, որ համապատասխան ծառայությունների մոտ վերջացել է տեխանձնագրի հումք հանդիսացող պլասմասի հումքը, չկա նաև պետհամարանիշ պատրաստելու հումք:
Սա դեռ մի կողմ, երկրի ներսում խնդիր չկա, ամենավատն այն է, որ ըստ մամուլի, Ռուսաստանի սահմանում հետ են ուղարկում ու պատճառաբանում, որ տեխանձնագրի փոխարեն տրված թղթի կտորներն առոչինչ են:
Տղեք ջան եթե մինչև դեկտեմբերի 30-ը պարտքով ԱՄՆ-ից խփած մեքենա բերած մարդիկ իրենց ապրանքը չսպառեցին, մեծ բոլոլա է լինելու ու երևի թե բոլոլան կսկսվի հենց կառավարության մուտքի դիմացից, կպահանջեն, որ մի բան անեք իրենց մեքենաները վաճառվեն, նույնիսկ կարող են պետությանը մեղարդել իր պարտականությունները կատարելիս թերանալու մեջ:
Խելք-խելքի տվեք ու երկրում կուտակցված մեքենաների վաճառքի հարցը օգնեք որ լուծվի, սա մնալու է մարդկանց վզին որպես խոշոր բեռ: Հիմա կասեք պետությունն ինչ անի, հա օրենքի տառին համապատասխան այդպես է, բայց օրենքի տառը եթե չի համապատասխանում հասարակության բնականոն ու համերաշխ գոյակցությանը, ապա տառը պետք է փոխվի: Կամ զգուշացնեիք, որ մեքենաները չեն կարողանալու վաճառեն արտահանելով ԵԱՏՄ-ի տարածք, կամ թող լուրջ տնտեսագետներ ասեին, որ հունվարից հետո գները կտուկ չեն բարձրանալու: Մարդիկ մտել են վարկերի տակ ու հազարներով մեքենա է մտնում երկիր:
Կարևոր է տոնածառը, երգը, համերգը, բայց նման հարցրը լուծելուց հետո միայն:
Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները