Բացահայտվել է երկարակեցության նոր միջոցը
Մեծ ընտանիքներն ու ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել։ Սա պարզել են Էքսեթերի համալսարանի գիտնականները՝ 21 տարի շարունակ ուսումնասիրելով Պուերտո–Ռիկոյի՝ մոտ հազար ռեզուս–մակակաների։ Արդյունքը, գիտնականների կարծիքով, կիրառելի է նաեւ մարդու դեպքում։ Հետազոտության արդյունքները տպագրվել են www.phys.org կայքում։
Որպես պրիմատների սոցիալական կապերի քանակության ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մտերիմների թիվը։ Պարզվել է, որ յուրաքանչյուր բարեկամ նվազեցրել է կենդանու մահվան հավանականությունը առաջիկա տարվա ընթացքում 2,3 տոկոսով։
Այս փոխադարձ կապը սակայն չի հայտնաբերվել ծեր էգերի մոտ։ Գիտնականները գտնում են, որ դրա պատճառը ծեր պրիմատների եւ երիտասարդ սերնդի պրիմատների վարքային տարբերությունն է։ Կենդանիները հակված են ագրեսիայի, որպեսզի իրենց դիրքը գրավեն խմբում, եւ ցանկանում են, որ կոլեկտիվի մյուս անդամները հոգ տանեն իրենց մասին, օգնեն ազատվել մակաբույծներից։ Մակակ–ռեզուս տեսակի տարիքով կապիկները ավելի զգույշ են սոցիալական կապերի ընտրության հարցում, ինչն էլ, չնայած մեծ ընտանիքի առկայությանը, նվազեցնում է նրանց շրջապատի քանակությունը։
Գիտնականները գտնում են, որ հետազոտության արդյունքները թույլ կտան հասկանալ, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյատեւել իրար կողքի, եւ արդյոք դա ազդել է նրանց կյանքի որակի վրա։ Քանի որ սոցիալական կապերը բարենպաստ են ազդում կյանքի տեւողության վրա, էվոլյուցիան, այդպիսով, կարող էր նպաստել նախնադարյան հասարակության զարգացմանը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ