ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների հետագա ընդլայնման մասին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարությունում հիշատակվում են Իրանի պաշտպանական գերատեսչության պաշտոնյա Մորտեզա Ֆարասատպուրը, որը մասնակից է բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի իրացմանը, ինչպես նաեւ SBIG ընկերության տնօրեն Ռահիմ Ահմադին, որը պատասխանատու է եղել հրթիռային զենքի փորձարկման համար։
ԱՄՆ-ն նաեւ պատժամիջոցներ է սահմանել չինական Ruan Ruling ընկերության եւ դրա հետ համագործակցող եւս երեք կոմերցիոն ֆիրմաների դեմ։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ չինական ընկերությունները ռազմական նշանակության տարբեր սարքավորումներ են Իրան մատակարարել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս