Թուրքիայում ցանկանում են ձերբակալել Կարո Փալյանին
Թուրքիայում դատական մարմինների կողմից պահանջ է ներկայացվել՝ դադարեցնելու ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունների (ԺԴԿ-HDP) մի շարք պատգամավորների անձեռնամխելիությունը: Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ երեկ խորհրդարան են ներկայացվել նշյալ կուսակցություններին անդամակցող 10 պատգամավորի մասին համապատասխան պահանջագիրը: Աղբյուրը չի հստակեցնում, թե որ մարմնի կողմից է ուղարկվել դա խորհրդարան:
Վերոնշյալ պատգամավորների թվում են ԺԴԿ-ից մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև՝ Մերալ Դանըշ Բեշթաշը, Մահմութ Թողրուլը, Ֆերհաթ Էնջյուն, Այշե Աջար Բաշարանը, ԺՀԿ-ի պատգամավորներ Օզգյուր Օզելը, Էլիֆ Դողան Թյուրքմենը, Բարըշ Յարքադաշը:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ շաբաթ մեջլիս էր ներկայացվել վերոնշյալ կուսակցությունների ևս 51 պատգամավորի անձեռնամխելիության դադարեցման պահանջ:
Թուրքիայի մեջլիսի պատգամավորների անձեռնամխելիության դադարեցումը նախատեսող օրենսդրական փոփոխությունը թուրքական խորհրդարանի օրակարգ էր բերվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջարկով: Կատարված քվեարկության արդյունքում առաջարկը ընդունվել էր 376 կողմ, 140 դեմ և 5 ձեռնպահ քվեով:
Օրենքի այս փոփոխությունը Թուրքիայի պաշտոնաթերթում ("Resmi Gazete") հրապարկվել և ուժի մեջ է մտել 2016թ. հունիսի 8-ին: Դրանով իսկ հնարավորություն է ստեղծվել դատական գործընթաց հարուցելու մեջլիսի 152 պատգամավորի դեմ:
Հիշեցնենք, որ այս պահին Թուրքիայում անազատության մեջ են գտնվում 10 պատգամավորներ, որոնց թվում՝ քրդամետ ընդդիամադիր ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, Միաժամանակ, հայտնի է, որ կալանավորված Ֆիգեն Յուքսեքդաղի և Դիարբեքիրից պատգամավոր Նուրսել Այդողանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս