Պետության գլո՞ւխ, թե՞...
Նիկոլ Փաշինյանի թելադրանքով ԱԺ «պատահական մեծամասնությունն» ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին «օրենսդրորեն» կաշառելու, նրանց վրա ճնշում գործադրելու, ՍԴ–ն «բուդկայի» պես սեփականաշնորհելու և պետական կառավարման համակարգը մեկ դերասանի թատրոնի վերածելու օրենքը։
Հիմա այդ օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեղանին է։ Նա պետք է որոշում կայացնի։ Կա՛մ ստորագրել հակասահմանադրական ու հակաբարոյական այդ օրենքը և կրել ամբողջական պատասխանատվություն դրա հետևանքների համար, կա՛մ օրենքն ուղարկել ՍԴ՝ դրա սահմանադրականության հարցը որոշելու համար։
Սա այն դեպքն է, երբ քաղաքական քամիներով և այսրոպեական կոնյունկտուրայով առաջնորդվելու տարբերակը շատ վատ հետևանքների կբերի և՛ պետության, և՛ անձամբ պետության գլխի ֆունկցիա կատարող Արմեն Սարգսյանի համար։
Քաղաքականության ու հատկապես պետական կառավարման համակարգում շատ կարևոր է անձնական պատասխանատվության ինստիտուտը։ «Ես չէի ուզում, ինձ ստիպեցին» ոճի արդարացման տարբերակները չեն անցնելու։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները