Արման Սաղաթելյանը պատգամավոր դարձավ. Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում ո՞վ կփոխարինի նրան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Արման Սաղաթելյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ: Այս մասին տեղեկացանք նշված խորհրդից: Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Սաղաթելյանն ընդգրկված էր Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակում եւ պատգամավոր է ընտրվել:
Խորհրդից, մեր հարցին պատասխանելով, ասացին, որ Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին որոշում, ամենայն հավանականությամբ, կլինի այսօր, իսկ թե երբ է հայտարարվելու թափուր պաշտոնի մրցույթ, դեռեւս հայտնի չէ: Նշվեց, որ դրա համար որոշակի ժամկետ կամ վերջնաժամկետ սահմանված չէ:
Բայց արդեն իսկ շրջանառվում են Հանրային ռադիոյի տնօրենի հնարավոր թեկնածուների անուններ: Ամենահավանական թեկնածուն համարվում է լրագրող, Հանրային ռադիոյի տնօրենի խորհրդական Մարկ Գրիգորյանը:
Երբ նրան հարցրեցինք` թափուր պաշտոնի մրցույթ հայտարարվելուց հետո մասնակցելո՞ւ է այդ մրցույթին, պատասխանեց. «Ես այս պահին մեկնաբանություններ չունեմ»:
Արման Սաղաթելյանը Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում աշխատեց կարճ ժամանակահատված` 2016 թվականից: Մինչ այդ Հանրային ռադիոն երկար տարիներ ղեկավարում էր այժմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս