Զարուհի Փոստանջյանը հիվանդանոցում է
Երեկ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը՝ նշելով, որ առողջական խնդիրներ ունի Փոստանջյանը։ Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետեւանքով ուսը ուռել է։
Հիշեցնենք, որ Ավանում՝ Աճառյան 2 հասցեում գտնվող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում մայիսի 14-ին միջադեպ էր գրանցվել եւ ոստիկանները բռնի ուժով փորձել էին բերման են ենթարկել Զարուհի Փոստանջյանին: «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն այստեղ ընտրախախտում էր արձանագրել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նրա պնդմամբ՝ շտաբում գտնվող դարակներում են պահել ընտրախախտումների իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ ցուցակներ և այլն։ Սակայն ոստիկանները բռնի ուժով դուրս էին հրավիրել շտաբից քաղաքապետի թեկնածուին, բռնության ենթարկել, քարշ տվել դեպի ոստիկանական մեքենա: Իսկ Փոստանջյանի դստերը՝ Լիլիթին, տարել էին անհայտ ուղղությամբ, ապա ճանապարհի կեսից՝ ազատել: Փոստանջյանի դստերը պառկեցրել էին հիվանդանոցում, նրա մոտ ուղեղի ցնցում էր արձանագրվել:
Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=146526&l=am/


















































Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր
Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ)
ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս