Բերլուսկոնին նախկին կնոջը կվճարի ամսական երկու միլիոն եվրո
Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ նախկին վարչապետ, միլիարդատեր Սիլվիո Բերլուսկոնին իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին պետք է վճարի ամսական երկու միլիոն եվրո։
Գերագույն ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը, չնայած այս գործով նիստը կայացել էր դեռ անցյալ տարվա նոյեմբերին, եւ այդ ժամանակ գլխավոր դատախազությունը առաջարկել էր դատավորներին իջեցնել գումարի չափսը։
2013 թվականին առաջին ատյանի դատարանը, ապահարզանի գործով դատավարության շրջանակներում, Լարիոյին ամսական երեք միլիոն եվրո ալիմենտ էր նշանակել։ Նպաստի այսչափ խոշոր գումարի վերաբերյալ վճիռը դատավորները բացատրում էին՝ Լարիոյի համար, ով Բերլուսկոնիին երեք երեխա է պարգեւել, այնպիսի կենսամակարդակի ապահովմամբ, որին նա ընտելացել է ամուսնական կյանքի քսան տարիների ընթացքում։ Ինքը Բերլուսկոնին կին դատավորներին, այս կապակցությամբ, անվանել էր «ֆեմինիստուհիներ եւ կոմունիստներ»։
Բերլուսկոնիի փաստաբանները բողոքարկել էին այս որոշումը, եւ 2014 թվականին Միլանի վերաքննիչ դատարանը կրճատեց այս գումարը մինչեւ ամսական 2 միլիոն եւրո։ Սակայն նախկին վարչապետը որոշեց կանգ չառնել եւ դիմեց Իտալիայի Գերագույն դատարան։
Վճռաբեկ դատարանի՝ երեքշաբթի օրը հրապարակած վճռի մեջ նշվում է, որ Բերլուսկոնին «աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է» եւ իր եկամտի եւ իր նախկին կնոջ եկամուտի տարբերությունը դատարանի համար «զգալի է»։ Այս կապակցությամբ դատարանը որոշել է նպաստի չափսը թողնել անփոփոխ, որը միլիարդատերը պետք է ամեն ամիս վճարի իր նախկին կնոջը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս