Ուկրաինայում արգելել են ռուսական սոցցանցերը. Պորոշենկոն զգուշանում է կիբերպատերազմից
Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են մտցրել ռուսական կազմակերպությունների դեմ, այդ թվում «ՎԿոնտակտե», «Օդնոկլասսնիկի» սոցցանցերի, ինչպես նաեւ Mail.Ru Group-ի եւ «Яндекс»-ի կայքերի նկատմամբ։ Համապատասխան հրամանը հրապարակված է Ուկրաինայի նախագահի կայքէջում։
Ինտերնետ մատակարարներին հրահանգել են արգելափակել մուտքը նշված կայքեր։
Նաեւ պատժամիջոցներ են մտցվել РБК, «ТВ Центр», ВГТРК, «НТВ-Плюс» եւ «Звезда» հեռուստաալիքների դեմ, ինչպես նաեւ «Կասպերսկու լաբորատորիա» եւ DrWeb հակավիրուսային կազմակերպությունների դեմ։
Նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով նաեւ ընդլայնվել է այն ֆիզիկական անձանց ցուցակը, ում նկատմամբ գործում են պատժամիջոցները։ «Սեւ ցուցակներում» այժմ գտնվում են 1228 մարդ եւ 468 կազմակերպություն։
Մեկ օր առաջ Պորոշենկոն նաեւ նախաձեռնել էր ԵՄ–ի հետ բանակցությունները՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ոչ թե վեց, այլ մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։
Պորոշենկոն վախենում է, որ Ռուսաստանը իր երկրի դեմ կարող է կիբերզորքեր կիրառել։
«Մենք տեսել ենք կիբերպատերազմը, երբ ռուսական կիբերզորքերը փորձում էին ազդել ընտրությունների արդյունքների վրա Եվրոպայով մեկ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք սպասում ենք, որ այդ նույնը նրանք փորձելու են անել Ուկրաինայում»,– հայտարարել է Պորոշենկոն։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հաղորդել էին, որ Ռուսաստանը մտնում է թոփ–5 երկրների ցանկը՝ կիբերզորքերի քանակով եւ ֆինանսավորմամբ։ Ամենալավ կիբերզորքը ԱՄՆ–ինն է, նրան են հետեւում Չինաստանը, Մեծ Բրիտանիան եւ Հարավային Կորեան։
Արեւմտյան քաղաքական գործիչները բազմիցս մեղադրել են ռուսական հակերներին։ Մասնավորապես, նման հայտարարություն են արել ԱՄՆ նախագահական ընտրություններում տանուլ տված՝ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, ինչպես նաեւ Ֆրանսիայի ընտրված նախագահ Էմանուել Մակրոնը։ Սակայն այս ամենի վերաբերյալ որեւ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս