Փոստանջյանի դուստրը պատմել է, որ ոստիկաններն իրեն քաշ տալուց գլուխը մեքենայի դռանն են խփել, ստացել է ուղեղի ցնցում (Տեսանյութ)
«Ես Լիլիթին տեսել եմ շտաբ գալուց 5 րոպե հետո: Գունատ էր, գլխապտույտ ուներ, սրտխառնոց ուներ: 5 րոպեի ընթացքում վիճակի վատացում նկատեցի՝ որպես բժիշկ: Զննեցի մասնագիտորեն: Լիլիթի մոտ սկսվեցին փսխումներ, ինչն ակնհայտորեն խոսում էր գանգուղեղային վնասվածքի մասին: Սակայն, որպեսզի լինի անկողմնակալ գնահատական, մենք հրավիրեցինք շտապ բուժօգնություն, որի բժիշկը նույնպես ախտորոշեց գլխուղեղի ցնցում եւ տեղափոխեցինք Լիլիթին «Արմենիա» բժշկական կենտրոն»,- այսպես Aravot.am-ի հետ զրույցում բժիշկ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի 21-ամյա դստեր՝ Լիլիթի վիճակը՝ Տարոն Մարգարյանի շտաբում ոստիկանների հետ միջադեպից հետո: Մարինա Խաչատրյանը «Երկիր Ծիրանի» կուսակցության կողմից առաջադրվել էր՝ որպես ավագանու թեկնածու, ուստի այդ պահին գտնվել է շտաբում: Նա ասաց, որ հիվանդանոցում գլխուղեղի ցնցում ախտորոշումը հաստատվել է, բացի այդ, վերին վերջույթների, ուսագոտու շրջանում եղել են բազմաթիվ քերծվածքներ, կապտուկներ, որոնք ոստիկանական ուժերի գործողությունների արդյունք են: Լիլիթը նշում էր, որ ունեցել է գիտակցության կարճատեւ կորուստ, սակայն հիշում էր դրվագներ, երբ նրան քաշ տալուց գլուխը հարվածել էին մեքենայի դռանը, նաեւ պատին են հարվածել՝ սենյակից դուրս հանելուց: Մենք հույս ունենք, պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի Լիլիթի մոտ որեւէ բարդություն չզարգանա եւ տեղի ունենա առողջացում: Սակայն սա առաջին դեպքը չէ ոստիկանության ապօրինի գործողությունների»: Ըստ Մարինա Խաչատրյանի, Երեւանի ավագանու ընտրություններին ոչ թե 3 քաղաքական ուժ է մասնակցել, այլեւ 4՝ նաեւ ոստիկանությունը, ինչն անթույլատրելի է: Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնեցին, որ մինչ այս պահը ոստիկանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել: Լիլիթը դեռ անկողնային ռեժիմում է, բժիշկները թույլ չեն տալիս անգամ քայլել հիվանդասենյակում, ասել են՝ հետագա բարդություններից խուսափելու համար գլուխը պետք է մի դիրքում լինի:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս