Գերմանիայում աճում է խմբակային բռնաբարությունների թիվը
Գերմանիայում 2016 թվականին բռնաբարության 7919 դեպք է գրանցվել, ինչը 12,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 106,3 տոկոսով աճել է խմբակային բռնաբարությունների թիվը՝ 2015 թվականի 270-ից դառնալով 524, հաղորդում է գերմանական Bild պարբերականը։ Աճել են նաեւ «բռնաբարության նպատակով խմբակային հարձակումները», որոնք 2015-ին 146-ն էին, իսկ 2016-ին դարձել են 225։ Վերջին դեպքում բացահայտվում է հանցագործությունների միայն 21,8 տոկոսը, այսինքն՝ ձերբակալվում է միայն յուրաքանյուր հինգերորդը, հաղորդում է «Ինոպրեսա»-ն։
Գերմանիայի քրեական ոստիկանության գերատեսչության տվյալներով (BKA)՝ այս հանցագործությունների համար 497 մարդ է ձերբակալվել, որոնցից 279-ը Գերմանիայի քաղաքացիներ չեն եղել, իսկ 79-ը պատկանել են «եկվորներ» կատեգորիային։ Վերջին կատեգորիային, ըստ Գերմանիայի օրենքների, պատկանում են երկրում ապօրինի գտնվողները։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս