Երբ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր
Փաստորեն, որ Հայկոն քաղաքապետ չէր, կարգին երևանցի էր․ ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ժամանակին, երբ Հայկ Մարությանը քաղաքապետ չէր, այլ մեզ պես շարքային երևանցի ու շատ էր ուզում, որ Երևանի այն ժամանակվա քաղաքապետը ոչ թե տոնածառերի, փուչիկների ու բանտիկների վրա փող «լվա», այլ քաղաքի կենսական խնդիրները լուծի, 2013 թվականի հոկտեմբեր 12-ին, ժամը 13.33-ին, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել`«Այսօր 500 000 դոլար ծախսեցին «տոնակատարության» համար: Իսկ վաղը արթնանալու ենք կիսաքանդ, փոսերով լի, ծառերից զուրկ, տգեղ և տգետ շինություններով պատված մի քաղաքում: Երևանցիներին փուչիկով ու հոգնած լոգոյով չեք խաբի»:
Հայկ ջան, հենց հիմա գրիչս վերցրեցի ու ստորագրեցի քո էս ասած ամեն բառի ու տառի տակ:
Բայց մի բան եմ մտածում` վաղը, երբ «Տոնածառ փարթիի» համար ծախսած կլինես արդեն նախատեսված 700 հազար դոլարը, մենք ինչպիսի՞ Երևանում ենք արթնանալու:
Էս ի՞նչ կարգին երեւանցի կորցրեցինք»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները