ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ կգումարի՝ ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումը քննարկելու համար
Երեքշաբթի օրը, մայիսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կգումարի՝ ԿԺԴՀ-ի հրթիռային նոր փորձարկումը քննարկելու համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան պահանջել են անհապաղ քննարկումներ սկսել, երբ կիրակի օրը Փհենյանն արձակեց հերթական հրթիռը։ Հրթիռն անցել է ոչ սովորական, բարձր բալիստիկ հետագծով, ինչը կարող է նշանակել, որը խոսքը հեղուկ վառելիքով նոր երկաստիճան հրթիռի մասին է, որը կարող է հաղթահարել 4500 կմ։
Հարավային Կորեան երկուշաբթի օրը հայտարարել է, որ նախագահ Մուն Չժե Ինը հատուկ հանձնակատարներ կուղարկի տարբեր տարածաշրջաններ՝ ԿԺԴՀ-ի վերջին ագրեսիվ հրթիռային փորձարկումների ֆոնին Սեուլի գլոբալ կապերն ամրապնդելու նպատակով։ Հարավային Կորեայի առաջնորդի վարչակազմում հայտնել են, որ դիվանագետները կհանդիպեն բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկրի նոր կառավարության քաղաքական ծրագրերը հստակեցնելու եւ գաղափարներ փոխանակելու համար։
Այսպես, ԱՄՆ-ում Հարավային Կորեայի նախկին դեսպան Հոն Սոկ Հյոնն ԱՄՆ կմեկնի, իսկ նախկին վարչապետ Լի Հե Չհանը՝ Չինաստան։ Իշխող Դեմոկրատական կուսակցությունից երկու պատգամավորներ կմեկնեն Ճապոնիա ու Ռուսաստան, իսկ տնտեսական քաղաքականության գծով նախագահի խորհրդականը՝ Գերմանիա։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս