Կնոջ ու երեխայի սպանելուց հետո ՌԴ ԱԳՆ աշխատակիցն ինքնասպան է եղել
ՌԴ Արտաքին գործերի նախարարությունում հաստատել են, որ գերատեսչության աշխատակիցը կնոջ ու երեխայի է սպանել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկության եւ կնիքի վարչության հաղորդագրությունում։
«Մեզ հայտի է ԱԳՆ աշխատակցի հետ կապված ողբերգության մասին։ Իրավապահ մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները», - նշել են վարչությունում։
Երկուշաբթի օրը՝ մայիսի 15-ին, Մոսկվայի Քննչական կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ անցյալ գիշեր Լենինի պողոտայում գտնվող բնակարանում հայտնաբերվել են կնոջ, փոքրիկ երեխայի ու տղամարդու մարմիններ՝ հրազենային վնասվածքներով։ Պարզվել է, որ կինը երեխայի հետ հյուրընկալվել է իր վաղեմի ծանոթի տանը։ Վերջինը որսորդական հրացանով նրանց ուղղությամբ առնվազն երկու անգամ կրակել է։ Մայր ու դուստր տեղում մահացել են, իսկ տղամարդն ինքնասպանություն է գործել։
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով, հաղորդում է Lenta-ն։
Մինչեւ քննիչների պաշտոնական հայտարարությունը աղբյուրներն ասում էին, թե հանցագործը կարող է լինել ԱԳՆ աշխատակից, իսկ զոհերը՝ նրա կինն ու դուստրը։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս