Նիկոլ Փաշինյանը կրկին խեղաթյուրեց Նժդեհի կենսագրությունը. Արգիշտի Կիվիրյան
Հույս ունենանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները, որ ամեն անգամ հերթական անգրագիտթյամբ չփայլի, կամ գոնե կսովորի չխոսել այն թեմաներից, որոնց չի տիրապետում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Նշենք, որ այսօր Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում եւ Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է որպես ռուսական բանակի ենթասպա։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Ազգային ժողովում, Նիկոլ Փաշինյանը բառացի հայտարարել է՝ «Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմում եւ Առաջին համաշխարհային պատերազմում մասնակցել է որպես ռուսական բանակի, եթե չեմ սխալվում, պորուչիկ կամ ենթասպա»։
Որերորդ անգամ է, որ Նիկոլը փայլում է եւ՛ Նժդեհի կենսագրության, եւ՛ ընդհանրապես համաշխարհային պատմության մեղմ ասած չիմացությամբ։ Ու մի կողմ, որ մարդը չգիտի պատմություն, ողջ խնդիրը նրանումն է, որ ինքը ամեն անգամ մարտնչող ինքնավստահությամբ, իսկ իրականության մեջ, մարտնչող անգրագիտությամբ, փորձում է հասարակությանը հրամցնել հերթական սխալ կամ խեղաթյուրված պատմական տվյալը։ Գարեգին Նժդեհը Բալկանյան պատերազմին չէր կարող մասնակցել որպես ռուսական բանակի «պորուչիկ կամ ենթասպա», քանի որ Բալկանյան առաջին պատերազմում Ռուսաստանը ընդհանրապես պատերազմող կողմ չի եղել։ Բալկանյան առաջին պատերազմում, որը տեւել է 1912-13թթ, Օսմանյան կայսրության դեմ պատերազմել են Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան, Չեռնոգորիան ու Գարիբալդիականները։ Բալկանյան առաջին պատերազմում, Գարեգին Նժդեհը մասնակցել է որպես կամավոր, կարելի է ասել՝ ներկայացրել է հայությանը՝ հանդիսանալով Հայկական կամավորական երկրորդ վաշտի հրամանատարը։ Հույս ունենանք, որ Նիկոլը վերջապես կփորձի զարգացնել իր պատմական գիտելիքները, որ ամեն անգամ հերթական անգրագիտությամբ չփայլի, կամ գոնե կսովորի չխոսել այն թեմաներից, որոնց չի տիրապետում։ Չնայած այդ պարագայում էլ, պետք ա մշտապես լռի․․․»։


















































Հավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր Նշա...
Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Պոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ
Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
«Ձեր ուսանողը չեմ, որ ինձ հարցեր տաք», «Պարտավոր եք դրսևորել պատշաճ վարքագիծ, ավել բան մի՛ ասեք»
Սի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյ...
Այո’, թող Արթիկի ՔԿՀ պետի տեղակալը և ընտանիքը հետևություն անեն. Գալյանը՝ Զորական գյուղում պատանու ծե...
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Զախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարո...