Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբար Առաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն Սևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ) Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել Իբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանը Ոչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. Արաղչի Ռուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. Զախարովա Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք) Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելք Կանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել

Google-ի ծառայություններից հրաժարվելը պետք է լինի աստիճանաբարԱռաջարկվում է Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը տեղափոխել ԲեռնՍևանա լճում սիգի որսի արգելքի ժամանակահատվածում ոստիկանները հայտնաբերել և առգրավել են 12 հազար սիգ՝ մոտ 4,5 տոննա քաշով (տեսանյութ)Սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նորահարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելԱլցհայմերի հիվանդությունը խաթարում է ուղեղի բջիջների ներքին ժամացույցըԻբր բոլոր հարցերն ու խնդիրները լուծել ենք, հասել ենք մեր կողքին ապրող եզակի դասականի՝ Հակոբ Մովսեսի վարքի քննությանըՈչ մի մահապատիժ տեղի չի ունեցել, դատական ոչ մի գործընթաց չի ավարտվել. ԱրաղչիՌուսաստանը չի մասնակցի Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի նիստին. ԶախարովաԳերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը 17 անգամ ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստԱմերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտՀայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին (ֆոտոշարք)Երուսաղեմի հայերը հերթապահում են «Կովերի պարտեզ»-ի մոտ․ հույս ունեն՝ խնդիրը կունենա հաջող ելքՈւշ տարիքում հայրացող տղամարդկանց օրգանիզմում պաթոգեն փոփոխություններ են տեղի ունենումԿանադայում զանգվածային հրաձգության կասկածյալը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցելՄալաթիայի և Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են ավտոմեքենաներից գողության դեպքեր (տեսանյութ)BMW-ն հայտարարել է ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր ավտոմեքենաների զանգվածային հետկանչի մասինՈւկրաինացի մարզիկը որակազրկվել է Ձմեռային օլիմպիական խաղերից՝ «հիշատակի սաղավարտի» պատճառովՀՀ դեսպանը TRIPP-ի ընթացքը ներկայացրել է Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովի նախագահինՄիացյալ Նահանգները հայտարարել է Եվրոպայից զորքերը դուրս բերելու իր որոշման մասինԲուդապեշտը չի աջակցի Ուկրաինայի՝ մինչև 2027 թվականը Եվրամիության անդամ դառնալու պահանջինԳործադուլի պատճառով չեղարկվել են Lufthansa-ի հարյուրավոր չվերթներՄասկը, Բեզոսը և Գեյթսը գլխավորել են Forbes-ի վարկածով ԱՄՆ մեծագույն նորարարների վարկանիշըԵՄ-ն թույլ չի տալիս կիևյան ռեժիմին գնալ որևէ փոխզիջման. ԶախարովաԿրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն էԲելգիայի Թագավորությունը շուտով հյուպատոսական ծառայություն կբացի ԵրևանումԳեղարքունիքում 2026-ին հիմնովին կփակվեն բոլոր աղբավայրերըԱՄՆ-ն և Իրանը միջուկային համաձայնագրի հարցով, պատրաստ են փոխզիջումներիՈւկրաինան չի կարողանա վերադարձնել Եվրամիության կողմից տրամադրվելիք 90 միլիարդ եվրոյի վարկըՎահան Բաբայանը Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է գլխավորել «Ռեֆորմիստների կուսակցության» ցուցակն առաջիկա ընտրություններումՆերկայացուցիչների պալատը չեղարկել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերըՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգովՀայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. ԶախարովաԱդրբեջանում պլանավորվել է հեղաշրջում, որով երկիրը պետք է միանար ՀԱՊԿ-ինԵրեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակովՀամայնքային ոստիկանները ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտելՄատենադարանի տարածքում կհիմնվի շուրջ 1.7 հեկտար մակերեսով այգիՍպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքովԱյսօր հայտնի կդառնան Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի Լիգայի C լիգայումԶբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր սուբյեկտները պետք է գրանցվեն և հայտարարեն իրենց գործունեության մասինՆԱՏՕ-ն պետք է հիմնված լինի ոչ թե կախվածության, այլ գործընկերության վրա. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարՍոցիալական ծախսերի փոխհատուցում՝ միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագրի դեպքումՀայաստանի առաջնության մեդալները՝ նոր ոճով, նոր տեսքովՆորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը կոչ է արել Իրանին ազատ արձակել Խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգես ՄոհամմադիինՌուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, Օդեսային, Դնեպրին և ՊավլոգրադինԹրամփը հինգշաբթի կանցկացնի փակ հանդիպում հետախուզության հետԿապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական, Մեղրին՝ մշակութային մայրաքաղաքՌուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածըԱրտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են ջերմային шյրվшծքներnվ 68-ամյա կնոջ կյանքի համարՀյուսիսային Կորեայի առաջնորդը դստերը նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ
Թոփ-լուրեր

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ այս շաբաթվա զոհերի մասին (Տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը զինծառայողներին

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:
Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:
Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:

Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:

Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ:

Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:
Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:

Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:

Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:

Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:

Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:

Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:

Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:

Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա:

Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:

Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Բարի ծառայություն բոլորիդ: