Ռոնալդուն կարող է ազատվել հարկերից խուսափելու համար սահմանված պատժից
Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է խուսափել պատժից հարկերի վճարումից խույս տալու համար:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով իսպանական աղբյուրը, Ռոնալդուի գործի մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն պատիժ կրելու ժամկետն արդեն սպառվում է:
Նշվում է, որ պորտուգալացու նկատմամբ հետաքննությունն սկսվել է 2015-ի դեկտեմբերին: Դատախազը պետք է բողոք ներկայացնի մինչև հունիսի 30-ը, այլապես բոլոր մեղադրանքները կհանվեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա պորտուգալացին 150 մլն եվրոյի հարկ է թաքցրել իր գործակալ Ժորժ Մենդեսի կազմած համակարգով: Ավելի ուշ Մենդեսի ընկերությունը հայտարարություն է արել, որ Ռոնալդուն ամբողջությամբ կատարել է հարկային պարտավորությունները:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Սկսվել է ծիրանի արտահանումը