Հանրայինը այս ողջ ընթացքում խնդիրը լուսաբանել է ընդամենը 17 վայրկյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քաղաքապետը երեկոյան լինելու է Հանրային հեռուստաընկերության եթերում, սակայն չի պատասխանելու այն թիրախային հարցերին, որոնք վեր կհանեին կոռուպցիոն գործարքների սխեման, նա հրաժարվեց գալ բանվեճի․․․
Հանրայինը այս ողջ ընթացքում խնդիրը լուսաբանել է ընդամենը 17 վայրկյան! Համանման վերաբերմունքով էլ հնչելու են հարցերը Մարությանին։ Նա անելու է խրոխտ պնդումներ, մեղադրի ընդդիմությանը և իհարկե ասի, որ իր դեմ ապատեղեկատվության արշավ է։ Իսկ լրագրողի հարցերը և եզրահանգումները միտված են լինելու Մարությանի ճշմարտացիությանը։
Նույնն էր երեկ, նույնն է այսօր․․․ ասում էր մաեստրո Մեսչյանը։ Նույն քաղաքապետը, ով խուսափում է բաց հարցերից, բանավեճից՝ թաքնվելով իր խոսնակի, ֆեյսբուքյան լայվի, հիմա էլ՝ հանրայինի եթերի թիկունքում։ Քաղակիրթ բանավեճը չի կայանում, որովհետև բանավիճող կողմը պատրաստ չէ պատասխանել իր օպոնենտի հարցերին, նրան պետք է ժամանակ լսելու մեղադրանքը և պատրաստելու իր կեղծ արդարացումները։ Ինչպես ասել էր իմ առաջին գումարման ավագանու քաղաքապետի թեկնածու Փաշինյանը «նրան բանավեճի ուղարկելը, նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության»։
Ահա սրանք էին այսօվա եթերի և ինձ հետ բանավեճին չհամաձայնվելու պատճառները։ Մարությանը կարող է այդ եթերին էլ չգնալ, դա արդեն տեխնիկական պարտություն է կրել»:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները