ԵՄ-ն կեղտոտ խաղ կխաղա Brexit-ի շուրջ բանակցություններում. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Բրյուսելը պատրաստվում է կեղտոտ խաղ խաղալ Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ Լոնդոնի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին The Telegraph պարբերականի հրապարակած հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Նրանք (ԵՄ իշխանությունները) պատրաստվում են կեղտոտ խաղալ: Մենք պետք է շատ զգույշ եւ շատ շրջահայաց լինենք»,- նշել է նա:
Բացի այդ, Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան իրավունք ունի ԵՄ-ից դուրս գալ` առանց Բրյուսելին փոխհատուցում վճարելու, որի ծավալը կարող է կազմել 80 մլրդ ֆունտ (103 մլրդ դոլար): «Մենք կարող էինք հեռանալ` առանց վճարումներ կատարելու: Թերեզա Մեյը ճիշտ է, որ Brexit-ի շուրջ համաձայնագրի բացակայությունն ավելի լավ է, քան վատ գործարքը»,- ասել է Ջոնսոնը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելու...
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս