Կոչ եմ անում չտրվել մանիպուլյացիաներին․ Արսեն Թորոսյան
Մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հարգելի քաղաքացիներ, մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման արդյունքում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման շուրջ դիսկուրսը ուզում է դառնալ ընդամենը նոր հարկատեսակի շուրջ դիսկուրսի։
Չկա նման դիսկուրս և ես կոչ եմ անում չտրվել այդ մանիպուլյացիաներին։
Իհարկե ես չեմ ակնկալում, որ շատ ակտիվ մեկնաբանություններ գրող մեր առողջ և երիտասարդ բոլոր քաղաքացիները ամբողջությամբ կկարդան հայեցակարգը, սակայն ուզում եմ նրանց հիշեցնել, որ առողջության ապահովագրության (ապահովության) համար գանձվող գումարը միևնույնն է ծախսվում է հենց ձեր գրպանից և պետությունը նոր հարկատեսակով որևէ եկամուտ չի ակնկալում։ Բոլորը հենց հիմա բժշկական ծախսեր են անում և հաճախ այնպիսի ծախսեր, որ բերում են ընտանիքների աղքատացման։
Եվ եթե համակարգը ներդրվի այն պաշտպանելու է հենց ձեզ թե՛ առողջ և երիտասարդ, թե՛ ոչ այնքան առողջ և ոչ այնքան երիտասարդ տարիքում։
Իսկ թե ինչպիսինն է այն լինելու, արժի կարդալ, հետո նոր մեկնաբանել»,-նշել է նա։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները