Մի տարբերակ էլ ես հուշեմ՝ «գնդակահարեք» ՍԴ դատավորներին
Մի տարբերակ էլ ես հուշեմ՝ «գնդակահարեք» ՍԴ դատավորներին.
Եւ այսպես, մի երկու օրից խորհրդարանը քննարկելու է շշմելու մի նախագիծ, որը այլ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանել հնարավոր չէ։ Քանի որ էս Սահմանադրական դատարանի անդամները շատ համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին ծեփվելուց հետո, միեւնույն է, հրաժարական չեն տալիս, իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ինչ ուզում եք արեք, միայն արյուն ու շեքսպիրյան կրքեր չլինեն՝ իշխանությունը ֆանտաստիկ «խոդ» է մտածել։ ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու հարկատուների հաշվին մինչեւ ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած՝ ձեր աշխատավարձը կստանաք։
Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որեւէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր ե՛ւ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու պետական բյուջե, ե՛ւ կոլեկտիվ դատվելու են։
Մեկ էլ հանկարծ չմոռանաք մեզ՝ հարկատուներիս մի թեթեւ հարցնել, էդ մենք տվե՞լ ենք մեր համաձայնությունը, որ մեր հարկերի հաշվին տուն գործուղված դատավորները տարիներով միլիոնավոր դրամներ ստանան։
Ի վերջո, եթե հեղափոխության գերնպատակ եք սարքել այս Սահմանադրական Դատարանի անդամներից ազատվելը, միգուցե միանգամից գնդակահարե՞ք նրանց։ Հը՞։
Նախապես ասեմ, որ ես դեմ եմ գնդակահարությանը։
Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»